Սիրիական բանակը վերահսկողություն է հաստատել մայրաքաղաք Դամասկոսի արևելյան արվարձանի Քաբուն թաղամասի վրա:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարությունը Փարիզին առաջարկել է համատեղ ներկայացուցչություններ ստեղծել Եվրոպական հանձնաժողովում և միջազգային կազմակերպություններում, ինչպես նաև ընդհանուր բյուջե եվրագոտու երկրների համար:
ՀՀ արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը «զառանցանք » է համարում մամուլում հրապարակված լուրն այն մասին, թե «Վաշինգտոնում Հայաստանի դեսպանատունն աշխատում է Ռուսաստանի շահերի օգտին»։
Հնդկաստանի և Պակիստանի զինյալների հրաձգության արդյունքում զոհվել է երկու և վնասվածք ստացել հինգ մարդ:
Քենիայի կենտրոնական հատվածում` մայրաքաղաք Նայրոբիից 120 կիլոմետր հեռավորության վրա` Գիլգիլ քաղաքի մոտակայքում, մայիսի 13-ի առավոտյան ավտոբուսը բախվել է երկու բեռնատար մեքենաների. 19 մարդ է զոհվել:
Քրիստոնեությունը հայի ազգային բնորոշման կարեւորագույն մասն է, համոզված է Հայաստանի բնակչության 82 տոկոսը: Այս մասին են վկայում անվանի PEW կենտրոնի՝ Եվրասիայում եւ Արեւելյան Եվրոպայում անցկացված հասարակական կարծիքի հարցման արդյունքները:
Հանրապետության նախագահի հետ աշխատանքային հանդիպման ժամանակ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանն այսօր զեկուցել է նախարարության գործունեության հիմնական ուղղություններով իրականացվող միջոցառումների, ինչպես նաև կոռուպցիայի դեմ պայքարի ոլորտում ձեռնարկվող ինստիտուցիոնալ բարեփոխումների մասին:
Ադրբեջանում արգելք է դրվել «WhatsApp»-ի միջոցով կապի հնարավորություններին: Ադրբեջանագետ Կամո Բաղդասարյանը տեղեկացնում է, որ այլեւս անհնարին է դարձել արտասահմանից Ադրբեջանի օգտատերերին եւ հակառակը զանգերն այդ կապի միջոցով:
Կալիֆորնիայի նահանգապետ Ջերի Բրաունը վերահաստատել է անցած տարվա հունիսին խոստացած մեկ միլիոն դոլարի հատկացումը` Գլենդելում կառուցվելիք Ամերիկահայության թանգարանի համար:
Քյոլնի օդանավակայանում 167 ուղևորի տեղափոխել պատրաստվող օդանավն անսպասելի էվակուացվել է կասկածելի խոսակցության հետևանքով:
Սիրիայի հյուսիսարևելյան հատվածում ԱՄՆ-ի գլխավորած միջազգային կոալիցիայի ավիահարվածների հետևանքով 5 խաղաղ բնակիչ է զոհվել:
Արկղերում միջնորդության համար հավաքված անհրաժեշտ թվով ստորագրություններ էին ՝ ի պաշտպանություն Չեչնիայի բանտերում վերջին շաբաթների ընթացքում խոշտանգումների ենթարկված ավելի քան 100 մարդկանց, ովքեր անազատության մեջ են` նույնասեռական լինելու կասկածանքով:
«Կազմակերպության առջև ծառացած խնդիրներ են ահաբեկչության, թմրանյութերի տարածման դեմ պայքարը, մարդկանց և մարդկային օրգանների առևտրի դեմ պայքարը: Այս ուղղություններով կազմակերպությունը շատ ակտիվ աշխատում է: Մենք պետք է միշտ պատրաստ լինենք, որպեսզի անհրաժեշտության դեպքում որոշիչ հակահարված տանք այս մարտահրավերներին»,-ասել է Նազարուկը:
Օհանյան-Րաֆֆի-Օսկանյան» դաշինքն ընտրություններից հետո անհետացել է քաղաքական ռադարներից։ Ասում են՝ կարող է անգամ լուծարվել։ Դաշինքի ներկայացուցիչները քաղաքական time out-ի մեջ են։
Նախկին գլխավոր դատախազ, ապա նախագահի խորհրդական, այժմ ՀՀԿ համամասնական ցուցակով պատգամավոր դարձած Գևորգ Կոստանյանը մանդատ ստանալուն պես պետք է վայր դնի ՄԻԵԴ-ում ՀՀ կառավարության ներկայացուցչի լիազորությունները, քանի որ այն անհամատեղելի է քաղաքական պաշտոնի հետ: Դա նշանակում է, որ կարևոր պաշտոններից մեկը թափուր է։
Երեկ վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում տեղի է ունեցել ՀՀ և մայիսյան հերոսամարտերի 100-ամյակին նվիրված միջոցառումների նախապատրաստման և կազմակերպման պետական հանձնաժողովի նիստը:
Գյումրիի նախկին քաղաքապետ, նոր խորհրդարանի պատգամավոր Վարդան Ղուկասյանի որդու՝ Սպարտակի մասնակցությամբ հերթական միջադեպը մեծ աղմուկ է բարձրացրել:
«Սեմինարների մասնակիցների զանգվածը պետք է մեծացնել, ընտրել այն մարդկանց, որոնց աչքերում կրակ, եռանդ կա, նրանց ներկայացնել հանրությանը: Այստեղ պետք է չհոգնել և դա վերաբերում է յուրաքանչյուրիս»։
Մասնագիտական ծառայություններ մատուցող ամենամեծ ընկերություններից մեկը՝ PricewaterhouseCoopers ընկերությունը, վերջերս հրապարակել է իր կանխատեսումները 2030թ. աշխարհի ամենահզոր տնտեսությունների վերաբերյալ։
ԿԸՀ-ն մերժեց «Ելք» դաշինքի երկու դիմումները՝ Երևանի ավագանու ընտրություններին ՀՀԿ մասնակցությյան գրանցումն անվավեր ճանաչելու վերաբերյալ:
Կասկածողները կարող են ներկայանալ Երևանի քաղաքապետարան՝ ստանալու իրենց հասանելիք 15 հազար դրամը։ Չմոռանալով, որ ամեն ինչից Ելք կա։ Հանուն Երևանի, բնականաբար։
«Սովորաբար այն ուժերը, որոնք գրեթե համոզված են, որ իրենք չեն հասնելու հաղթանակի, մեծ պոպուլիստական խոստումներ են տալիս՝ իմանալով, որ դրա մասին հետո իրենց չեն հարցնելու, թե ինչո՞ւ չարեցին։ Դա պոպուլիզմ էր, իսկ իրավական տեսանկյունից որոշակի չափով կա ընտրակաշառքը լեգիտիմացնելու էլեմենտ»։
Ստամբուլում Ադրբեջանի և Թուրքիայի ռազմական արդյունաբերության նախարարությունների միջև ստորագրվել է պաշտպանական նշանակության տեխնիկայի համատեղ արտադրության վերաբերյալ արձանագրություն:
Պենտագոնի ներկայացուցիչ Ջեֆֆ Դևիսը հայտնել է, որ ԱՄՆը Սիրիայի քրդերի համար նախատեսված զենքն արդեն տեղափոխել է Սիրիա, սակայն այն դեռ չի փոխանցել քրդերին:
Երևանի ավագանու ընտրություններում Հայաստանի Հանրապետական կուսակցության համամասնական ցուցակը գլխավորող, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդես է եկել ուղերձով:
Թուրքիայի անվտանգության ուժերի հաղորդմամբ՝ Քրդստանի բանվորական կուսակցության և թուրքական ժանդարմերիայի միջև կրկին բախում է տեղի ունեցել:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը նոր խորհրդարանում պաշտոնների բաշխման վերաբերյալ որոշումը հանրությանը կներկայացնի Ազգային ժողովի առաջին նիստից մեկ օր առաջ` մայիսի 17-ին:
Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը հեռախոսազրույց է ունեցել Հորդանանի արտգործնախարար Այման ասՍադադիի հետ:
Հայաստանի Հանրապետական կուսակցության կողմից ընտրակաշառք բաժանելու բոլոր հայտարարությունները մերկապարանոց են և սուտ:
ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունն անդրադարձել է ռուսական լրատվամիջոցներում տարածված տեղեկատվությանը Եվրասիական տնտեսական միության շրջանակներում մարդու առողջության համար վտանգավոր ապրանքների մասին ծանուցման միասնական համակարգ ստեղծելու վերաբերյալ հրապարակումներին: