Մայիսի 17-ին Գագիկ Ծառուկյանը նիստի է հրավիրել «Ծառուկյան» դաշինքով ընտրված պատգամավորներին: Այս մասին Yerkir.am-ի հետ զրույցում ասաց այդ դաշինքից պատգամավոր ընտրված Նապոլեոն Ազիզյանը:
Բոլոր հակամարտությունների կողմերը պետք է հրաժարվեն իրենց պատրանքներից եւ գիտակցեն, որ ներկայում անկարելի է շահել պատերազմը, կան միայն պարտվողներ:
Շուրջ 2,5 հազար զինծառայողներ են, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի գումարտակը, մասնակցում «Կատվառյուծ» զորավարժություններին, որոնք մայիսի 15-ին մեկնարկել են Լեհաստանի Օժիշե քաղաքում (երկրի հյուսիսարեւելքի ՎարմինսկոՄազուրսկի վոյեվոդություն):
Կատարի պետության մայրաքաղաք Դոհայում մեկնարկել է ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի և Կատարի Էմիր Թամիմ բին Համադ Ալ Թանիի հետ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ի թղթակիցը, մինչ երկկողմ հանդիպման մեկնարկը, Կատարի Էմիրի դիվանում կայացավ ՀՀ Նախագահի դիմավորման պաշտոնական արարողությունը:
Իրանի արտգործնախարարության խոսնակ Բեհրամ Քասըմին արձագանքել է թուրք-իրանական սահմանին պատի կառուցման Թուրքիայի նախաձեռնությանը: Թուրքական «Doğan» լրատվական գործակալության տեղեկացմամբ՝ Քասըմին նշել է, որ իրենք ողջունում են Թուրքիայի կողմից սահմանի անվտանգությունն ապահովող ցանկացած գործողության իրականացումը:
Մայիսի 14-ին երեկոյան Թուրքիայի Բիթլիս նահանգի Հիզան շրջանի մի շարք գյուղերում պարետային ժամ է հայտարարվել: Թուրքական «Sabah» թերթի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Բիթլիսի նահանգապետարանը:
Եվրամիության հանձնաժողովի խոսնակ Մայա Կոսիյանչիչն արձագանքել է Թուրքիայում ընդդիմադիր «Ջումհուրիեթ» պարբերականի ինտերնետային կայքի գլխավոր խմբագիր Օղուզ Գյուվենի ձերբակալման փաստին՝ կոչ անելով հարգել ժողովրդավարական չափորոշիչները:
Կյանքի 95-րդ տարում վախճանվել է Մոսսովետի անվան թատրոնի ամենատարեց դերասանուհին՝ Ռուսաստանի ժողովրդական արտիստուհի Իրինա Կարտաշեւան:
Ռուսաստանը հավանություն է տալիս «Մեկ գոտի-մեկ ուղի» նախագծին , ակտիվորեն կմասնակցի դրան, ըստ որում կարեւոր է, որ Եվրասիայի տարածքում ինտեգրացումը հենվի հանրաճանաչ կանոնների վրա եւ կառուցվի թափանցիկ:
Իրանի գործող նախագահ Հասան Ռոուհանին, որն իր թեկնածությունն առաջադրել է երկրորդ ժամկետով, ստացել է երկրի նախկին նախագահ Մոհամադ Խաթամիի աջակցությունը, որն Իսլամական Հանրապետության բարենորոգչական շարժման ղեկավարներից մեկն է:
Եվրասիական տնտեսական միության հետ համագործակցության նկատմամբ հետաքրքրություն են դրսեւորում Եվրոպայի եւ Ասիայի շուրջ 50 երկրներ:
«Մեկ գոտի – մեկ ուղի» նախաձեռնության իրագործումը պահանջում է խաղաղ իրադրություն, իսկ մասնակից երկրները պետք է վեճերը լուծեն երկխոսության միջոցով:
Թուրքիայում մի խումբ մտավորականներ հանդես են եկել կոչով՝ հորդորելով երկրում վերացնել մի քանի ամիս շարունակվող արտակարգ դրությունը:
Թուրքիայի ընդհատակյա հանցավոր խմբերի պարագլուխներից մեկը՝ Քուրշաթ Յըլմազը, ով դատապարտված է 66 տարվա ազատազրկման, նոր ցուցմունք է տվել, որտեղ խոսել է պոլսահայ լրագրող Հրանտ Դինքի սպանության մասին:
«Իսլամական պետություն» (ԻՊ) ահաբեկչական խմբավորման կողմնակիցները մի քանի արձաններ եւ հարթաքանդակներ ԵՆ ոչնչացրել Սիրիայի արեւելքի Դուրա Եվրոպոս ավանում, ինչի մասին հաղորդել է Սիրիայի SANA լրատվական գործակալությունը։
Եմենի մայրաքաղաք Սանայում, որը գտնվում է հուսի ապստամբների վերահսկողության ներքո, արտակարգ դրություն է հայտարարված խոլերայի բռնկման պատճառով, տեղեկացնում է BBC-ին:
Կիբեռանվտանգության բնագավառի մասնագետները կարծում են, որ ավելի քան 1,3 միլիոն համակարգչային համակարգեր մինչ այժմ խոցելի են WannaCry վիրուսի հանդեպ, որի միջոցով մայիսի 12-ին գլոբալ կիբեռգրոհ է իրականացվել:
ԿԺԴՀ-ի առաջնորդ Կիմ Չեն Ընը հրթիռային ճյուղի գիտնականներին եւ տեխնոլոգներին ցուցում է տվել «պատրաստվել նոր փորձարկումների»:
Քրիստոնեադեմոկրատական միությունը՝ Գերմանիայի գործող կանցլեր Անգելա Մերկելի գլխավորությամբ, առաջատարն է Հյուսիսային Հռենոս-Վեստֆալիա դաշնային երկրամասի տարածաշրջանային ընտրություններում:
Ռազմաճակատի այս հատվածում սիրիացի զինծառայողները վերջին երեք ամսվա ընթացքում ազատել են 170 բնակավայրեր: Ներկայում զորքերը հարձակում են ծավալել Մեսքենի ուղղությամբ, որը գտնվում է ռազմական օդակայանից 5 կիլոմետր հեռավորության վրա եւ մնում ԻՊ-ի վերջին հենակետը ջրամբարի մոտ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփել է բոլոր 474 տեղամասերի արդյունքները: Ըստ նախնական արդյունքների, Երևանի ավագանու ընտրություններում հաղթում է ՀՀԿ-ն` 240 000 ձայնով կամ 71,25 տոկոսով:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը Երևանի ավագանու ընտրությունները գնահատում է մրցակցային, ժողովրդավարական և նախնական տվյալներով փաստում ՀՀԿ թիմի համոզիչ հաղթանակը:
Մեծ Բրիտանիայի իշխանությունները լրացուցիչ 50 մլն ֆունտ ստերլինգ (64 մլն ԱՄՆ դոլար) կծախսեն Առողջապահության ազգային ծառայության (NHS) համակարգչային համակարգերի անվտանգության ապահովման համար։
Հյուսիսային Կորեան, անտեսելով իր սպառազինության փորձարկումները սահմանափակելու կոչերը, կիրակի բալիստիկ հրթիռ է արձակել, որը վայրէջք է կատարել ծովում` Ռուսաստանի մոտ:
Էդուարդ Շարմազանովի ասուլիսը` ուղիղ. 1in.am:
Ֆրանսիայում Հայաստանի արտակարգ և լիազոր դեսպան Վիգեն Չիտեչյանը մասնակցել է Ֆրանսիայի նորընտիր նախագահ Էմանուել Մակրոնի պատվին տրված ընդունելությանը:
«Մենք չենք հավակնել կատարյալ ընտրությունների բանաձևին: Այդպիսի ընտրություններ չեն եղել և ոչ մի ինձ հայտնի եվրոպական երկրում: Նույն Ֆրանսիայի նախագահական ընտրություններում խնդիրներ եղել են կապված ներգաղթյալների քվեարկության հետ: Ընտրությունների գնահատականները կտան դիտորդները, սակայն կային նաև հակահանրապետական հայացքներով դիտորդներ»,- ասաց Աշոտյանը։
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր պաշտոնական այցով մեկնել է Կատարի Պետություն:
ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի վերահսկիչվերստուգիչ ծառայության ղեկավար Տիգրան Բաբիկյանը ներկայացրեց Երևանի ավագանու ընտրությունների նախընտրական քարոզարշավի ընթացքում առաջադրված երկու կուսակցությունների և մեկ կուսակցությունների դաշինքի նախընտրական հիմնադրամներին կատարված դրամական փոխանցումներն ու ծախսերը:
«Մենք հյուրընկալ կուսակցություն ենք, բայց դա չի կարող չարաշահվել: Դա միջամտություն էր ՀՀԿ գործունեությանը, ոչ ոք չի խանգարել ունենալ ընտրողների ցուցակներ, հատկապես ՀՀ օրենսդրության պայմաններում ցուցակները բաց են»։