Բաժիններ՝

Լավրովը և Թիլերսոնը բանակցություններ են վարում Վաշինգտոնում

Վաշինգտոնում սկսվել են Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ­-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի բանակցությունները: Այդ մասին ՏԱՍՍ-­ի թղթակիցը հայտնել թ հանդիպման անցկացման վայրից:

Ինչպես ավելի վաղ հաղորդել են ՌԴ ԱԳ նախարարությունում, բանակցությունների ուշադրության կենտրոնում լինելու է Սիրիայի իրադրությունը: Կողմերը կքննարկեն նաեւ Ուկրաինայի հակամարտության կարգավորումը, Կորեական թերակղզու իրադրությունը եւ մի շարք երկկողմ հարցեր:

Լավրովը ԱՄՆ է ժամանել եռօրյա աշխատանքային այցով: Մայիսի 10­-ին նաեւ տեղի կունենան նրա բանակցությունները ԱՄՆ­-ի նախագահ Դոնալդ Թրամփի հետ: Դրանից հետո ՌԴ ԱԳ նախարարը կուղեւորվի Ալյասկա, որտեղ մայիսի 11-­ին կմասնակցի Արկտիկական խորհրդի նախարարական հանդիպմանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031