Իրանի ԱԳՆ. Թուրքիան մեզ տեղյակ չի պահել սահմանին պատ կառուցելու իր մտադրության մասին
Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) արտաքին գործերի նախարարության ներկայացուցիչը ասել է, որ Թուրքիան իրենց տեղյալ չի պահել թուրք-իրանական սահմանին կառուցվելիք պատի մասին:
Միջանկյալ նշենք, որ օրերս թուրքական «Hürriyet» թերթի սյունակագիր Աբդուկքադիր Սելվին հայտնել էր, որ Թուրքիան «Քուրդիստանի բանվորական կուսակցության» (ՔԲԿ-PKK) և դրա ենթակազմավորումների անդամ զինյալների ներթափանցումը երկիր կանխելու համար որոշել է պատ կառուցել թուրք-իրանական սահմանին:
Ըստ թուրքական «Diken» պարբերականի` նշյալ պաշտոնյան, որի անունը չի հրապարակվում, իրանական պաշտոնական «İRNA» լրատվական գործակալության հետ զրույցում թեմայի վերաբերյալ ասել է.
«Թուրքիայի կողմից անվտանգության նկատառումներով պատի կառուցմանը սկզբունքորեն դեմ չենք, սակայն Թեհրանը պետք է տեղյակ լինի սահմանին իրականացվող ցանկացած գործողության մասին»: