Բաժիններ՝

Օլանդը Նախարարների խորհրդի վերջին նիստն է անցկացրել պաշտոնաթողությունից առաջ

Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հանրապետության Նախարարների խորհրդի վերջին նիստն է անցկացրել Ելիսեյան պալատում: Կառավարությունը վերջին նիստն է գումարել նրա պաշտոնաթողությունից առաջ եւ հավաքվել է ամբողջ կազմով. խորհրդի նիստին մասնակցել են բոլոր 17 նախարարները եւ 20 պետական քարտուղարները։

«Կառավարությունը միաձայն շնորհակալություն եւ երախտագիտություն է հայտնել հանրապետության նախագահին նրա աշխատանքի համար, որը նա վերջին հինգ տարվա ընթացքում կատարել է ինչպես երկրում, այնպես էլ միջազգային ասպարեզում»,­-նիստի ավարտից հետո լրագրողներին ասել է Ֆրանսիայի վարչապետ Բեռնար Կազնյովը:

Օլանդն ինքը Ելիսեյան պալատի շեմին ջերմորեն հրաժեշտ է տվել նախարարների կաբինետի բոլր անդամներին, բայց նիստի ավարտին ելույթ չի ունեցել, հաղորդել է ՏԱՍՍ-­ը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031