Բաժիններ՝

Ռոբերտ Դե Նիրոն քննադատել է Թրամփի վարչակազմի քաղաքականությունը

Ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն քննադատել է Դոնալդ Թրամփի վարչակազմի
քաղաքականությունը, որն ուղղված է արվեստի աջակցության կրճատմանը, գրել է The Independent-­ը: Chaplin Award կինոմրցանակի հանձնման արարողությունում ելույթի ժամանակ դերասանը հայտարարել է, որ արվեստի ֆինանսավորման ծրագրերի կրճատումը վկայում է ստեղծագործության նկատմամբ Թրամփի վարչակազմի անբարյացակամությունը։

«Վարչակազմը կարծում է, թե այդ ծրագրերի շրջանակներում տրամարվող փողը գնում է լիբերալ հարուստ ընտրախավերին: Դա այն է, ինչն այժմ նրանք անվանում են «այլընտրական փաստեր», սակայն ես գերադասում են «անհեթեթություն» բառը»,­-ասել է Դե Նիրոն: Ամերիկացի դերասան Ռոբերտ Դե Նիրոն իր կարիերայի ընթացքում խաղացել է ավելի քան 70 դերեր եւ հեղինակավոր շատ մրցանակների, այդ թվում երկու «Օսկարի» դափնեկիր է, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս