Բաժիններ՝

Գերմանիան կողջուներ ոչ պաշտոնական շփումները ԵԱՏՀ-­ի և Եվրահանձնաժողովի միջև. Լավրով

Գերմանիան կողջուներ տեխնիկական աշխատանքային շփումների հաստատումը Եվրասիական տնտեսական հանձնաժողովի եւ Եվրահանձնաժողովի միջեւ, համապատասխան ազդանշաններն ուղարկվել են ռուսական կողմին: Այդ մասին ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հայտարարել է «Միր» հեռուստաալիքին տված հարցազրույցում:

«Գերմանիան մեզ ազդանշաններ է ուղարկել, որ ինքը կողջուներ նման տեխնիկական եւ ոչ պաշտոնական շփումները ինտեգրացիոն երկու կառույցների միջեւ,­-ասել է նա:­Դա պրագմատիկ քայլ է, մենք պատրաստ ենք ընթանալ այնքան արագ եւ այնքան հեռու, որքան դրան պատրաստ կլինեն մեր գործընկերները»:

Դրա հետ մեկտեղ, նախարարի խոսքով, Եվրամիությունն առայժմ չի արձագանքել նորմալ փոխգործակցությունը վերսկսելու Ռուսաստանի առաջարկին, հաղորդել է ՏԱՍՍ­-ը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031