Բաժիններ՝

Թրամփը Քիսինջերի հետ քննարկել է ԱՄՆ­-ՌԴ հարաբերությունները

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հանդիպել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հենրի Քիսինջերի հետ, որպեսզի քննարկի Ռուսաստանի հետ հարաբերությունները:

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ­-ը, Թրամփի և Քիսինջերի հանդիպումը նշված չի եղել ԱՄՆ նախագահի օրակարգում և տեղի է ունեցել ՌԴ արտգործնախարարի հետ Թրամփի հանդիպումից անմիջապես հետո:

ԱՄՆ նախագահն ընդգծել է, որ հանդիպել է Քիսինջերին, որպեսզի խոսի. «Ռուսաստանի և տարբեր այլ հարցերի մասին»:

«Մենք քննարկում ենք Սիրիան, և կարծում եմ, որ մենք այս հարցում կհաջողենք, իրադարձությունները, որոնք տեղի են ունենում՝ շատ, շատ, շատ դրական են»,­- ավելացրել է Թրամփը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Մայիս 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Ապրիլ   Հունիս »
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031