ՀՀԲ-ի՝ պաշտոնաթող արված տնօրենը Վաշինգտոնում կորցրել էր գրեթե բոլորի վստահությունը. Թրամփ
Հիետաքննությունների համապետական բյուրոյի պաշտոնաթող արված տնօրեն Ջեյմս Քոմին Վաշինգտոնում կորցրել էր գրեթե բոլորի վստահությունը, ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների: Այս կարծիքը Twitter-ում հայտնել է ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը:
«Քոմին Վաշինգտոնում զրկվել էր գրեթե բոլորի վստահությունից, ինչպես հանրապետականների, այնպես էլ դեմոկրատների: Երբ ամենի ինչ հանդարտվի , նրանք շնորհակալություն կհայտնեն ինձ»,-գրել է Թրամփը: Ավելի վաղ Թրամփը Քոմիին ազատել Է պարտականությունների կատարումից, ինչի մասին հայտնել է Սպիտակ տան մամուլի ծառայությունը:
«ՀՀԲն մեր երկրի ամենահարգված ինստիտուտներից մեկն է, եւ այս օրը մեր իրավապահ մարմինների հպարտության առարկայի համար նշանավորում է նոր սկիզբ»,-մեջբերում է անում Սպիտակ տունը Թրամփի խոսքից: Ուղերձում, որը Քոմիին է հանձնել
սուրհանդակը, ընդգծված է, որ պաշտոնից նրա ազատումն «ուժի մեջէ է մտնում անմիջապես», իսկ ազատման պատճառն այն է, որ նա «չի կարողացել արդյունավետ կերպով ղեկավարել ՀՀԲ-ն»:
Նախագահը ՀՀԲ-ի տնօրենին ծանուցում է, որ ԱՄՆ-ի արդարադատության նախարարից եւ առաջին փոխնախարարից ստացել է առանձին դիմումներ միեւնույն հանձնարարականով՝ պաշտոնաթող անել Քոմիին: «Ես ընդունեցի նրանց հանձնարարականը, եւ դուք սույնով զրկվում եք լիազորություններից եւ ազատվում եք պաշտոնից»,-հայտնում է Թրամփը:
Քոմին Բյուրոյի ղեկավար է նշանակվել 2013 թվականի հունիսին ԱՄՆ-ի նախկին նախագահ Բարաք Օբամայի կողմից: 2013 թվականի հուլիսին Սենատը նրան հաստատել է այդ պաշտոնում, հաղորդել է ՏԱՍՍ-ը: