ԵԱՏՀ-ի կոմիտեն հավանություն Է տվել ԵԱՏՄ-ի ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգի կառուցվածքին

Եվրասիական տնտեսական հանձնաժողովի ֆինանսական շուկաների գծով Խորհրդատվական կոմիտեի նիստում քննարկվել են Եվրասիական տնտեսական միության ընդհանուր ֆինանսական շուկայի ձեւավորման հայեցակարգի կառուցվածքն ու հանգուցային գաղափարները: Այդ մասին տեղեկացրել են ԵԱՏՀ-ի մամուլի ծառայությունում:

«Հետխորհրդային շրջանում մեր երկրներն իրենց ազգային ֆինանսական համակարգերը կառուցում էին՝ ելնելով սեփական պատկերացումներից: Իսկ այժմ դրանք անհրաժեշտ կլինի ներդաշնակեցնել՝ հաշվի առնելով շահերի հավասարակշռումը եւ փոխադարձ օգուտը բոլոր կողմերի համար,- նշել է ԵԱՏՀ-ի ֆինանսական քաղաքականության դեպարտամենտի տնօրեն Տիգրան Դավթյանը:-Այսօր մենք առաջին քայլն ենք անում Միության ընդհանուր ֆինանսական շուկայի ստեղծման ճանապարհին»:

Որոշում Է ընդունվել այն մասին, որ ԵԱՏՀ-ն կպատրաստի հայեցակարգի առաջին խմբագրումը, ինչից հետո փաստաթուղթը կներկայացվի ԵԱՏՄ-ի անդամ պետությունների կառավարությունների, ազգային (կենտրոնական) բանկերի քննարկմանը:

Հայեցակարգը ներառելու է ընդհանուր ֆինանսական շուկայի գործառման հիմնական նպատակների ու սկզբունքների, ԵԱՏՄ-ի անդամ պետությունների կառավարությունների ու ազգային (կենտրոնական) բանկերի եւ Հանձնաժողովի տեղեկատվական ու վարչական փոխգործակցության ձեւերի ու գործիքների, ինչպես նաեւ ԵԱՏՄ-ի ֆինանսական շուկաներում վերազգային կարգավորիչ մարմինի լիազորությունների նկարագրությունը:

Նիստի մասնակիցները քննարկել են ԵԱՏՄ-ի ընդհանուր ֆինանսական շուկայի բնագավառում մի շարք միջազգային համաձայնագրերի նախապատրաստման աշխատանքների ընթացքը, որոնք մտնում են Միության իրավասության մեջ: Դրանց թվում են՝ արժութային իրավահարաբերությունների կարգավորման համաձայնեցված մոտեցումների եւ ազատականացման միջոցների ընդունման մասին, փոխարժեքների համակարգման քաղաքականության հարցերով զբաղվող մարմնի գործունեության կարգի մասին, վարկային պատմությունների մեջ մտնող տեղեկությունների փոխանակման գծով ԵԱՏՄ-ի անդամ պետությունների փոխգործակցության մասին, ԵԱՏՄ-ի տարածքում աուդիտորական գործունեության մասին համաձայնագրերի նախագծերը:

Ամբողջությամբ վերցված հավանություն է տրվել ֆինանսական ոլորտում ԵԱՏՄ-ի անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման նախագծին: Դա երկարաժամկետ «ճանապարհի քարտեզ» է, որը թույլ կտա մոտեցնել Միության երկրների ֆինանսական շուկաների կարգավորման նորմաները: Ֆինանսական ոլորտում ԵԱՏՄ-ի անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցման աշխատանքային խմբի շրջանակում պլանի նախագծի ավելի հանգամանալի մշակման համար կստեղծվեն ապահովագրական, բանկային հատվածի եւ արժեթղթերի շուկայի հատվածի ենթախմբեր:

Տեսանյութեր

Լրահոս