Եվրամhության արտաքին գործերի եւ անվտանգության քաղաքականության գերագույն ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին հանդես է եկել Եվրամիության կազմ բալկանյան երկրներին՝ Սերբիային եւ Չեռնոգորիային, ինչպես նաեւ ինքնահռչակ Կոսովոյին ընդունելու գործընթացի արագացման օգտին:
Չեխիայի վարչապետ Բոգուսլավ Սոբոտկան, որը գլխավորում է կառավարական կոալիցիայի խոշորագույն կուսակցությունը՝ Չեխիայի սոցիալդեմոկրատական կուսակցությունը (ՉՍԴԿ), մերժել է նախագահ Միլոշ Զեմանի՝ հանրապետությունում կառավարական ճգնաժամից դուրս գալու նախաձեռնությունները:
Մայիսի 18-ին ՀՀ կառավարությունը հրաժարական է տալու։ Այսօր կառավարության նիստից հետո լրագրողները տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Սուրեն Կարայանից հետաքրքրվեցին՝ ինչպե՞ս է գնահատում իրենց գործունեությունը՝ հաշվի առնելով, որ բացի հանձնարարականներից՝ ուրիշ որևէ բանով աչքի չի ընկել այս կառավարությունը։
Հյուսիսատլանտյան դաշինքը Սիրիայում եւ Իրաքում անմիջականորեն չի մասնակցելու «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դեմ անցկացվող մարտական գործողություններին:
Եվրամիության խորհուրդը մայիսի 11-ին հաստատել է Ուկրաինային անայցագիր ռեժիմ տրամադրելու վերջնական որոշումը:
«ՆԱՏՕ-ի ձեր դաշնակիցը մենք ենք, այլ ոչ թե ահաբեկչական կազմակերպությունը: Մեզ ասում են. «Չենք ցանկանում, որ PYD/YPG-ն վնաս հասցնի Թուրքիային»: Բայց մի՞թե դա խոսքով հնարավոր է»:
Կոլումբիայի Կոնգրեսի պատգամավորները վավերացրել են երկրի կառավարության եւ Կոլումբիայի հեղափոխական զինված ուժեր (ԿՀԶՈՒ) ապստամբական խմբավորման միջեւ կնքված հաշտության պայմանագրի դրույթները:
Վաշինգտոն նահանգում գտնվող Հենֆորդի ռադիոակտիվ թափոնների պահեստարանում գրանցված արտահոսքի պատճառով՝ հարյուրավոր աշխատակիցներ տարհանվել են, հայտարարվել է արտակարգ իրավիճակ:
77 տարեկան հասակում կյանքից հեռացել է ամերիկացի դերասան Մայքլ Փարքսը, որը հանդիսականներին առավել հայտնի էր ռեժիսորներ Ռոբերտ Ռոդրիգեսի եւ Քվենթին Տարանտինոյի ֆիլմերում կատարած իր աշխատանքներով:
Fox News ամերիկյան հեռուստաալիքն իր Twitter-օգտահաշվում նշել է Հետաքննությունների համապետական բյուրոյի տնօրենի պաշտոնի հինգ հնարավոր հավակնորդների անունները։
Այսօր կառավարության նիստի վերջում վարչապետ Կարեն Կարապետյանը շնորհակալություն հայտնեց արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանին` համատեղ և արդյունավետ աշխատանքի համար:
Լոս Անջելեսում վերջերս մի խումբ հայեր արշավ են սկսել՝ բոյկոտելով ամերիկյան խանութներում մեծ տարածում գտած թուրքական արտադրանքը: Նրանք իրենց այդ քայլը պատճառաբանում են ներկա քաղաքական կացությամբ՝ ոչ մի կերպ չհարստացնել հայերի քաղաքական հակառակորդին, փոխարենը քաջալերել հայ արտադրողին և գումարներն ուղղել ոչ թե Թուրքիա, այլ՝ Հայաստան:
Զարուհի Փոստանջյանն իր անցած ուղով, սկզբունքներին հավատարմությամբ ապացուցել է, որ արժանի է և ունակ լինել Երևանի քաղաքապետ: Այս մասին հայտարարել է Մոսկվայի հայկական և ժողովուրդների մշակույթների թանգարանի հիմնադիր, գործարար Ռուբեն Գրիգորյանը:
«Ա1+»-ի զրուցակիցն է ՀՀԿ փոխնախագահ, ԱԺ պատգամավոր Արմեն Աշոտյանը։ Ինչու բանավեճ չի կայանում քաղաքապետի թեկնածուների միջև, և որոնք են ընտրությունների ինտրիգները։
ԱՄՆ-ի Կենտրոնական հետախուզական վարչությունը (ԿՀՎ) ստեղծել է Կորեայի հետ աշխատանքի կենտրոն, որը կոչված է «օգտագործելու» գերատեսչության «բոլոր միջոցները, հնարավորությունները եւ լիազորությունները» Հյուսիսային Կորեայից բխող միջուկային եւ բալիստիկ հրթիռային սպառնալիքի խնդրի լուծման համար:
Եվրամիությանը հարկավոր է բաց պահել Մոսկվայի հետ երկխոսության կապուղիները: Այդ մասին հայտարարել է Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը Handelsblatt թերթին տված հարցազրույցում:
Տարոն Մարգարյանն այդ ժառանգության ու տեսակի երեւելի կրողներից է, մեծանուն հայ, ազգային, պետական, քաղաքական գործիչ, լուսահոգի Անդրանիկ Մարգարյանի որդին ու նրա գործի արժանավոր շարունակողը:
Հնդկաստանի Ռաջասթանի նահանգում առնվազն 26 մարդ է զոհվել հարսանիքի ժամանակ պատի քանդվելու հետեւանքով:
Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում մայիսի 10-ին ավելի քան 90 մարդ է տուժել բողոքավորների եւ ուժայինների ընդհարումների հետեւանքով:
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը Սպիտակ տանն ընդունել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Պավել Կլիմկինին եւ նրա հետ քննարկել Ուկրաինայի իրադրությունը:
Սիրիացի քրդերի ու արաբների միությունը հայտարարել է, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալներից ազատել է ռազմավարական կարեւորություն ունեցող Թաբկա քաղաքը, տեղեկացնում է BBC-ին:
«Ես երկար ժամանակ կարծում էի, որ նախագահը կարող է ՀՀԲ-ի տնօրենին հեռացնել ցանկացած պատճառով կամ առանց որեւէ պատճառի: Ես իմ ժամանակը զուր չեմ ծախսի այդ որոշման եւ այն բանի շուրջ խորհրդածելու վրա, թե ինչ կերպ է այն ընդունվել»,- ասված է նամակում:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հեյդար Ալիևի 94-ամյակի միջոցառման ժամանակ իր ելույթում հայտարարել է, թե Ադրբեջանում գործում է հինգերորդ շարասյուն, որը ուզում են հարվածի տակ դնել Ադրբեջանի համար «ամենասուրբ արժեքները»:
Չինաստանի սեյսմոլոգիական կենտրոնի տվյալներով՝ ստորգետնյա ցնցումները գրանցվել են տեղական ժամանակով ժամը 05:58-ին (Երեւանի ժամանակով ժամը 01:58-ին) Քաշգարի օկրուգի Թաշկուրգան-Տաջիկական ինքնավար շրջանում:
Թուրքական «Otokar» ընկերությունը, որը մտնում է Թուրքիայի խոշորագույն «Koç» հոլդինգի մեջ, Ստամբուլում ընթացող «IDEF 2017» ռազմական արտադրանքի ցուցահանդեսին առաջին անգամ ներկայացրել է «ALTAY» տանկի տեսակներից մեկը, որը նախատեսված է օգտագործել քաղաքային պայմաններում ռազմական օպերացիաների ժամանակ:
Գերմանական DAX ինդեքսն աճել է 0.07%-ով և կազմել 12757.46 կետ, ֆրանսիական CAC 40 ինդեքսն աճել է 0.05%-ով և կազմել 5400.46 կետ, բրիտանական FTSE ինդեքսն աճել է 0.59%-ով և կազմել 7385.24 կետ, ռուսական MICEX ինդեքսն աճել է 1.29%-ով և կազմել 2028.21 կետ, իսկ RTSI ինդեքսն աճել է 2.39%-ով և կազմել 1111.64 կետ:
Չնայած Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջեւ հակասություններին, երկու երկրները սերտ համագործակցում են ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրի շուրջ. երեկ նման հայտարարություն է արել ԵԱՀԿ ՄԽ ամերիկացի համանախագահ Ռիչարդ Հոգլանդը` հավելելով, որ իրենք Արցախյան խնդրի խաղաղ կարգավորման ուղղությամբ սերտ համագործակցել են անգամ ռուս-ամերիկյան հարաբերությունները սուր վատթարացման պայմաններում:
Մամուլը շարունակում է գրել, որ «Ծառուկյան» դաշինքից ռեյտինգային ցուցակով առաջադրված Խաչիկ Մանուկյանը մյուս 8 պատգամավորների օրինակով ԱԺ առաջին նիստին վայր է դնելու մանդատը, քանի որ չի կատարել Ծառուկյանի հետ ունեցած պայմանավորվածությունները:
Ավանդաբար հինգշաբթի օրերին կայացող ՀՀԿ նիստն այսօ չի կայանա, հնարավոր է այն տեղափոխվի հաջորդ շաբաթ եւ հրավիրվի ԱԺ առաջի նիստին նախորդող օրերին, որի ժամանակ Սերժ Սարգսյանը կհայտարարի, թե ով ինչ պաշտոն կստանա:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ամեն գնով ցանկանում է լինել նոր կառավարության կազմում և այս օրերին ակտիվորեն զբաղված է իր հետագա պաշտոնավարման հարցը կարգավորելով: