Երեկ Երևան ժամանեց Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերի Գլխավոր օպերատիվ և ռազմավարական վարչության պատվիրակությունը
Հունաստանը երբեք չի համաձայնի Կիպրոսի տարածք թուրքական ներխուժման հետ և պահանջում է այնտեղից դուրս բերել օկուպացիոն զորքերը:
Բրյուսելում չորս ժամ տևած հատուկ գործողությունների արդյունքում ոստիկանությունը ձերբակալել է ենթադրյալ ահաբեկչի:
Ավելի քան 2,9 հազար մարդ Է զոհվել կամ անհայտ կորել՝ փորձելով հասնել մինչեւ Եվրոպայի պետություններ
Բեռլինում Ֆրանկֆուրտյան ճեմուղու և Պրոսքուայեր շթրասե փողոցի խաչմերուկում բախվել են բեռնատար մեքենան և մոտոռոլերը:
Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն ուշադրությամբ հետևում է «Սասնա ծռեր» զինված խմբավորման կողմից Էրեբունի վարչական շրջանում գտնվող Պահակապարեկային ծառայության (ՊՊԾ) գունդը գրավելու հետևանքով ստեղծված իրավիճակին:
Հյուսիսատլանտյան դաշինքն արդեն ուժեղացրել է հավաքական պաշտպանությունը ու այդ միտումը կշարունակվի: Այս մասին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտնել է The Wall Street Journal-ի համար գրված իր հոդվածում:
Ստամբուլի համալսարանի պրոֆեսորա-դասախոսական կազմի 95 անդամ հեռացվել է պաշտոններից:
Տրանս-Ադրիատիկ (TAP) խողովակատարի կոնսորցիումին մասնակցությունը ԱՄՆ կառավարության համար առաջնահերթ հարց է: Այս մասին, ինչպես հայտնում է APA գործակալությունը, հայտարարել է ԱՄՆ պետեպարտամենտի՝ միջազգային էներգետիկայի հարցերի համակարգող ու հատուկ բանագնաց Ամոս Հոչստեյնը:
Բրյուսելի ոստիկանությունը շրջապատել է մի տղամարդու, որը իրեն կասկածելի է պահել ու կրել է երկար վերարկու, որից լարեր են կախված եղե
Թուրքիայի ռազմական հեղաշրջման փորձի հետ գրեթե միաժամանակ դրամատիկ իրադարձություններ սկսեցին ծավալվել Հայաստանում և Ղազախստանում: Եվ դժվար թե այդ իրադարձությունները լինեն զուգադիպության արդյունք, եզրակացնում է հոդվածագիր Պավել Իվանովը:
168.am-ի զրուցակիցն է քաղաքագետ, Ֆրանսիայի Ռազմավարական հետազոտությունների կենտրոնի փորձագետ Կայծ Մինասյանը:
Վրաստանը, Ուկրաինան, ինչպես նաև Չեռնոգորիան, Ալբանիան, Լիխտենշտեյնը ու Նորվեգիան միացել են Եվրամիության՝ Ղրիմի և Սևաստոպոլի դեմ պատժամիջոցների երկարաձգմանը (մինչև 2017թ. հունիսի 23-ը), ասվում է ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հայտարարության մեջ: Այս մասին տեղեկացնում է «Նովոստի Ուկրաինան»:
Նիսի ահաբեկչության բոլոր՝ 84 զոհի ինքնությունը պարզվել է, հայտնում են ֆրանսիական լրատվամիջոցները:
ԵՄ դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կմասնակցի ԴԱԻՇ-ի դեմ պայքարի կոալիցիայի նախարարական հանդիպմանը, որը տեղի կունենա հուլիսի 21-ին, ասվում է Եվրահանձնաժողովի հայտարարության մեջ:
Ադրբեջանում հրատարակվող Zaman-Azərbaycan թերթը դադարեցրել է իր գործունեությունը, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը:
Ռուսաստանն ու Թուրքիան հուլիսի վերջին տրանսպորտի նախարարության և տնտեսական զարգացման նախարարության մակարդակներով բանակցություններ կանցկացնեն օդային հաղորդակցության և զբոսաշրջիկների անվտանգության ապահովման հարցերի վերաբերյալ:
Շուրջ 3,2 հազար ներգաղթյալ է այսօր փրկվել Լիբիայի ափերի մոտ, հայտնում է Reuters-ը՝ հղում կատարելով Իտալիայի առափնյա ոստիկանությանը:
Անկարայի նախագահական պալատում մեկնարկել է Թուրքիայի Ազգային անվտանգության խորհրդի նիստը, հայտնում է APA գործակալությունը:
Մոտ ժամանակներս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը կմեկնի Բաքու, որտեղ կմասնակցի Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի նախագահների եռակողմ հանդիպմանը:
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի հանդիպումը կանցկացվի օգոստոսի առաջին տասնօրյակում՝ Ռուսաստանի տարածքում: Այս մասին, ինչպես հայտնում է TASS-ը, լրագրողներին տեղեկացրել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Wikileaks կայք մուտքը Թուրքիայի տարածքում արգելափակվել է: Այս մասին տեղեկություններ են տարածվել Twitterում:
Իրանի խորհրդարանի նախագահ Ալի Լարիջանին սպառնացել է ԱՄՆ-ին գործարկել ուրանի հարստացման միջուկային գործարանը՝ կապված միջուկային համաձայնագրի մասին ՄԱԿ-ի վերջին զեկույցի հետ, հայտնում է IRNA գործակալությունը:
Թուրքիայում շարունակվում է պետական պաշտոնյաների աշխատանքից հեռացումը, որոնք մեղադրվում են ամերիկաբնակ իսլամիստ քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենի հետ համագործակցության մեջ, հայտնում են թուրքական ԶԼՄ-ները:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում խոսելով Երևանում «Հիմնադիր խորհրդարանի» անդամների և «Սասնա ծռեր» խմբի զինված անդամների կողմից ՊՊԾ գնդի տարածք մտնելուց հետո կատարվող իրադարձությունների մասին՝ գրականագետ Դավիթ Գասպարյանն ասաց, որ հասարակությունը ծայրահեղ լարվածության մեջ է:
«Բանակցությունների գործընթացը շարունակվում է, և դա հուսադրող է»,- 168.am-ի հետ զրույցում խոսելով ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի շենքը գրաված «Սասնա ծռեր» խմբի և ԱԱԾ-ի ներկայացուցիչների միջև ընթացող բանակցությունների մասին՝ կրկին ասաց ԱՍԱԼԱ-ի մարտիկ, «Հիմնադիր խորհրդարանի» անդամ Ալեք Ենիգոմշյանը, ով լայնորեն ընդգրկված է այդ բանակցություններում:
Թուրքական ավիացիան հարվածներ է հասցրել «Քրդական աշխատավորական» կուսակցության զինյալներին Իրաքի հյուսիսում, գրում է Reuters-ը:
Մեծ Բրիտանիան հրաժարվել է 2017թ. Եվրամիության խորհրդում նախագահությունից, հայտնում է BBC-ն:
Մենք ցանկանում ենք, որքան հնարավոր է՝ արագ հրավիրել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի նախագահների հանդիպում: Ինչպես հայտնում է yeniakit.com.tr-ն, այդ մասին հայտարարել է Թուրքիայի վարչապետ Բինալի Յըլդըրըմն իր վրացի գործընկերոջ՝ Գեորգի Կվիրիկաշվիլիի հետ Անկարայում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
168.am-ի զրուցակիցն է ռուս միջազգայնագետ, անվտանգության և պաշտպանության ոլորտների փորձագետ Գրիգորի Տրոֆիմչուկը: