Էրդողանը կայցելի Ռուսաստան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը մարտի առաջին կեսին կայցելի Ռուսաստան` ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկելու երկկողմ հարաբերությունները: Ինչպես հաղորդում է Sputnik-ի թուրքական ծառայությունը, այս մասին հայտնել է Ռուսաստանում Թուրքիայի դեսպան Հուսեյն Դիրիօզը:

Դեսպանի խոսքով` քննարկման ժամանակ օրակարգային կարևոր հարցերից է լինելու Թուրքիայի քաղաքացիների համար վիզայի ազատականացումը: «Նախ և առաջ օրակարգ ենք բերելու հարաբերությունների զարգացման տեսանկյունից կարևորվող վիզային ռեժիմի ազատականացումը գործարարների և քաղաքական գործիչների համար»,- ասել է դեսպանը:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728