Հարցին՝ ի՞նչ նկատի ունի, երբ ասում է, որ «Ժառանգությունում» տեղի ունեցող ալեբախումներն իր համար անհասկանալի են, նա այսպես պատասխանեց. «Անհասկանալին այն է, որ «Ժառանգության» վարչությունը որոշել է անպայման դաշինքով մասնակցել, և բանակցություններն ընթանում են «ԵԼՔ» և Սեյրան Օհանյան դաշինքների հետ: «Ելքի» երիտասարդ անդամն էլ բարձրաձայնեց այդ մասին, թե չեն հասկանում «Ժառանգությանը». մի կողմից` «Ելք», մյուս կողմից` Սեյրան Օհանյան քաղաքական դաշինքը: Սրանք հակառակ քաղաքական բևեռներ ունեցող քաղաքական ուժեր են: Այսինքն՝ քաղաքական կողմնորոշումն ու գիծը, ծրագիրը, ստացվում է՝ կապ չունի»:
Պատգամավոր Հրանտ Բագրատյանն էլ կողմ արտահայտվեց օրենքի նախագծին. «Երիտասարդ սերնդի կողմից շատ հաճախ լսում եմ մեղադրանք, որ, «եթե նախկին է, եկեք գործ չունենանք», ընդհակառակը, կարծում եմ՝ ազնիվ են այն մարդիկ, որոնք ամեն դեպքում ազնիվ են մնացել և ապացուցել են, որ կարող են լինել իշխանությունում և լինել ազնիվ։ Ես կողմ եմ այս օրենքին, բայց պահանջում եմ, որ լինի շարունակություն՝ գնան մինչև լյուստրացիայի մասին օրենքի»։
«Բարգավաճ Հայաստան» կուսակցության համագումարը կայանալու է փետրվարի 10-ին: Ինչպես այսօր Աժ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանը, այդ ժամանակ էլ կորոշվի իր ճակատագիրը և ԲՀԿ-ի ռեյտինգային ցուցակը:
ՀՀԿ-ից Հովիկ Աբրահամյանի հեռանալու մասին հարցին՝ Ս.Սարոյանը պատասխանեց. «Ամեն մարդ ինքն ա որոշում իրա ճանապարհը: Ես ո՞վ եմ, որ քննադատեմ՝ Հովիկ Աբրահամյանը գնա՞ց, թե մնա՞ց: Եթե տունը տասը ախպեր ես, մի ախպերը հելնում տեղ ա գնում, թողում, էթում ա, իհարկե, թուլացավ էն 9 ախպերը: Ես որ նեղանամ, կէթամ մեր տուն: Հետո նեղանալը որն ա, մենք տղամարդ ենք»:
Թուրքիայի Բուրսա նահանգում հակաահաբեկչական գործողության արդյունքում 105 մարդ է ձերբակալվել, որոնք կասկածվում են ԴԱԻՇ ահաբեկչական խմբավորման հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը։
«Հենց որոշեմ դնեմ, ձեզ կասեմ»,- այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում հայտարարեց գեներալ պատգամավոր Մանվել Գրիգորյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք պատրաստվո՞ւմ է առաջադրվել խորհրդարանական ընտրություններում:
Ռուսաստանի լիբերալ-դեմոկրատական կուսակցության առաջնորդ Վլադիմիր Ժիրինովսկին հարցազրույց է տվել «Царьград» հեռուստաալիքին, որտեղ նկարագրել է ապագա աշխարհակարգի վերաբերյալ իր տեսլականը, որը ձեռք է բերվելու ԱՄՆ և Ռուսաստանի նախագահների պայմանավորվածության շնորհիվ։
«Պարոն Արտակ Սարգսյան, ես հիմա բազմաթիվ նամակներ եմ ստանում, որոնց հեղինակներն ահազանգում են, որ Դուք «Սաս» սուպերմարկետի աշխատողներին պարտադրում եք գրանցումից դուրս գալ և վերագրանցվել այն ընտրատարածքում, որտեղ Դուք գրանցված եք։ Խնդրում եմ՝ պարզաբանել»,- հայտարարել էր Ն. Փաշինյանը։
«Հայտարարագրերից հասկանում ենք, որ ՀՀ պաշտոնյաները հայտարարագրում են միայն այն եկամուտները, որ գտնվում են ՀՀ տարածքում, հետևաբար՝ այն գույքը, որ գտնվում է ՀՀ-ից դուրս, հայտարարագրման այս մեխանիզմից դուրս է մնում։ Այս փաստը հատուկ կարևորություն ունի այն ահազանգերի հիման վրա, որ ամեն տարի Հայաստանից ապօրինի ճանապարհով դուրս է բերվում մի քանի հարյուր միլիոն, միլիարդ դոլար»,- հայտարարեց Ն. Փաշինյանը։
Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 6-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի` Էմիլ Բաբայանը նշանակվել է ԼՂՀ Նախագահի խորհրդական: Այս մասին տեղեկացրին Արցախի Հանրապետության Նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:
«Նախագահի հրամանագրով՝ ապրիլի 2-ը նշանակվել է այդ ընտրությունների օր։ Մեր խմբակցության կարծիքով՝ այդ հրամանագիրը հակասում է Սահմանադրության մի քանի նորմերին, և մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ ընտրությունները չէին կարող նշանակվել այդքան շուտ։ Իշխանությունը՝ ի դեմս Դավիթ Հարությունյանի, ներկայացրել է իր հակադարձ փաստարկները, բայց մենք կարծում ենք, որ այն հիմքերը, որ առկա են, լրիվ բավարար են, որ մենք դիմենք Սահմանադրական դատարան»։
Քիչ առաջ ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում պատգամավոր Սամվել Ալեքսանյանը հայտարարեց, որ առաջադրելու է իր թեկնածությունը առաջիկա ԱԺ ընտրություններում:
«Ազգային ճակատ» կուսակցությունից նախագահի թեկնածու Մարին Լե Պենը սկսել է իր նախընտրական քարոզարշավը «Ֆրանսիան առաջին հերթին» կարգախոսով, հայտնում է AFP գործակալությունը։
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բրյուսելում հանդիպել է Եվրամիության դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինիի հետ, հայտնում է ադրբեջանական APA գործակալությունը՝ վկայակոչելով Ալիևի մամուլի ծառայությանը։
Ի պատասխան՝ ԱԺ նախագահն ասաց, որ հարցը քննարկելի է. «Պետք է վերլուծենք, տեսնենք՝ արդյոք ձեռք տալի՞ս է նրա այցը Հայաստան։ Միտքը շատ լավն է, ընդունելի է բոլորիս կողմից, բայց նաև այստեղ քաղաքական խնդիր կա»։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում հայտարարել է, որ մտադիր է հանձնաժողով ստեղծել փոխնախագահ Մայք Փենսի գլխավորությամբ, որպեսզի անցկացնի ընտրակեղծումների հետաքննություն։
Նախագահի մեկ այլ հրամանագրով՝ Դավիթ Տոնոյանն ազատվել է ՀՀ պաշտպանության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից
Ֆինանսների նախարար Վարդան Արամյանն ընտրական գործընթաներին իր մասնակցության մասին տեղեկություն չունի, սպասում է ՀՀԿ որոշմանը: Այս մասին Վ.Արամյանը հայտարարեց լրագրողների հետ զրույցում` պատասխանելով 168.am-ի հարցին, թե ի՞նչ ձևաչափով է մասնակցելու ընտրություններին և երբվանի՞ց է արձակուրդ վերցնելու:
Պենտագոնը չի հայտնել Իրաքում, Սիրիայում և Աֆղանստանում հազարավոր մահացու ելքով ավիահարվածների մասին՝ սկսած 2001 թվականից, գրում է Military Times-ը։
2017թ. ընթացքում Ռուսաստանի փոստը և Հայաստանի փոստային օպերատորը, այդ թվում՝ ԱՊՀ երկրների փոստային օպերատորները, դրամական փոխանցումների նոր համակարգ կներդնեն՝ PosTransfer-ը, հայտնում է comnews.ru-ն՝ վկայակոչելով փոստի հաղորդագրությանը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը իր հայրենակիցներին նոր Հարկային օրենսգիրք է խոստացել արդեն 2017թ.։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ զգում է սյուրռեալիզմի զգացողություն նախագահի պաշտոնն ստանձնելիս, սակայն պետք է դրանից ազատվի, քանի որ պետք է շատ աշխատանք կատարել։
Էլնուր Էլման օղլը Հուսեյնզադեի գործով առայժմ նախաքննություն է տարվում:
ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության (ԿՀՎ) և Ազգային անվտանգության գործակալության նախկին տնօրեն Մայքլ Հեյդենը քննադատել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միգրացիոն հրամանագիրը՝ հայտարարելով, թե դրանից տուժում են նաև ամերիկացի լրտեսները, գրում է Washington Post-ը։
Արքայազն Ուիլյամը, արքայազն Հարրին եւ Քեմբրիջի դքսուհին կարողացել են փոխանցավազքում միմյանց հետ մրցել Heads Together սոցիալական արշավի շրջանակներում, որը պայքարում է հոգեկան հիվանդությունների ստիգմատիզացման դեմ, տեղեկացնում է BBC-ն:
Լեռնային Ղարաբաղի Հանրապետության իշխանությունների հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն` ԵԱՀԿ առաքելությունը փետրվարի 7-ին, Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի զինված ուժերի շփման գծի պլանային դիտարկում է անցկացնելու ԼՂՀ Հադրութի շրջանի ուղղությամբ՝ Հորադիզի հյուսիսում։
5.2 մագնիտուդ ուժգնությամբ հզոր երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի արևմտյան ափերի մոտ։ Այս մասին ասվում է Եվրոպական միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնի (EMSC) կայքում։
Աստանայում մեկնարկել է Սիրիայում կրակի դադարեցման ռեժիմի վերահսկման հարցով նիստը Ռուսաստանի, Թուրքիայի և Իրանի համատեղ օպերատիվ խմբի մասնակցությամբ, որին մասնակցում են նաև ՄԱԿ-ի և Հորդանանի փորձագետները, գրում է RIA Novosti-ն։
14,5 հազար կիլոմետր հեռավորության աննստափոխ թռիչքի տեւողությունը կազմել է 16 ժամ 15 րոպե: Հանդիպական քամու պատճառով հետադարձ ուղեւորությունը կարող է տեւել ավելի քան 18 ժամ:
Գերմանիայի ԱԳՆ ղեկավար Զիգմար Գաբրիելը հայտարարել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-իհնարավոր մերձեցումը կարող էր նպասել միջազգային ճգնաժամերի կարգավորմանը, մասնավորապես Ուկրաինայում, հայտնում է ARD-ը։