Բաժիններ՝

Ուկրաինան ամռանը կստանա առանց վիզային ռեժիմ. ԶԼՄ-ներ

Եվրամիության հետ Ուկրաինայի առանց վիզային ռեժիմը կսկսի լիարժեք գործել արդեն 2017թ.։ Այս մասին հայտմում է eurointegration.com.ua-ն՝ վկայակոչելով Եվրոպական հանձնաժողովի և Եվրամիության խորհրդի իր աղբյուրներին։

«Եվրոպական հանձնաժողովում և Եվրամիության խորհրդի զրուցակիցները պնդում են, որ ուկրաինական առանց վիզային ռեժիմը հավանության կարժանանա գարնան վերջին, իսկ կսկսի գործել արդեն ամռանը։ Ամենից հաճախ հնչում են ենթադրություններ, թե արդեն հուլիսին ուկրաինացիները ԵՄ կգնան առանց վիզայի։ Հնարավոր է՝ անգամ հուլիսի 1-ից»,- ասվում է նյութում։

«Մարտին կարելի է հաշվարկել արդեն Ուկրաինայի վերաբերյալ հարցի քննարկում, ապրիլին փաստաթուղթը կքննարկվի Եվրախորհրդարանում, մայիսին՝ հավանության կարժանանա ԵՄ խորհրդի կողմից»,- նշում են լրագրողները։

Եթե գրաֆիկից շեղումներ չլինեն, հունիսը կդառնա ԵՄ-ի հետ Ուկրաինայի առանց ռեժիմի աշխատանքի սկիզբ։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս