Բաժիններ՝

Ծանր մարտեր Ուկրաինայում, կան զոհեր ու վիրավորներ

Դոնեցկում ու Մակեևկայում վերսկսել են 2014թ. սարսափները հիշեցնող մարտերը, գրում է korrespondent.net-ը։

Երեկվանից քաղաքները ենթարկվում են գնդակոծության, հաղորդվում են վիրավորների ու զոհերի մասին։

Ավերվել են բնակելի տներ, ավտոտնակներ, գործարաններ, հանքեր։
Երեկ գիշերը Դոնեցկում պայթյունի հետևանքով փակ է Դոնեցկ-Մակեևկա մայրուղին։
Նշվում է, որ զոհվել է ուկրաինացի 4 զինվորական, 17-ը վիրավորվել է։

Ուկրաինայի զինծառայողների դիրքերը գնդակոծվել է 114 անգամ։
Իր հերթին, Դոնեցկի ինքնահռչակ հանրապետությունը հայտնել է, որ ուկրաինացի ուժայինների կրակոցների հետևանքով Մակեևկայում ավելի քան 800 տուն զրկվել է գազից, վնասվել է 3 տուն ու երկաթուղին։

 

https://www.youtube.com/watch?v=kmcZztmrHMw

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս