Բաժիններ՝

Իրանում դատարանը վճռել է կուրացնել զոհի վրա ծծմբաթթու լցրած կնոջը

Իրանում դատարանը վճռել է կուրացնել կնոջ մեկ աչքը, որն իր զոհի վրա ծծմբաթթու էր լցրել՝ նրան զրկելով տեսողությունից, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով իրանական ԶԼՄ-ներին։

1979թ. Իսլամական հեղափոխությունից հետո Իրանում ընդունվել է շարիաթի իրավունքը, որը որոշակի դեպքերի ժամանակ նախատեսում է «թալիոնի» սկզբունքի կիրառում, որի համաձայն՝ պատիժը իրականացվելու է հանցագործությամբ իրականացված վնասի նմանությամբ։

Հարձակումը տեղի էր ունեցել 2 տարի առաջ Մահշեհր քաղաքում։ Զոհի ու մեղադրյալի անունները չեն հրապարակվում։

«Դատարանը վճռել է կուրացնել կնոջ մեկ աչքը, վճարել փոխհատուցում ու դատապարտել 7 տարվա ազատազրկման»,- դատարանի վճիռը մեջբերել է իրանական Tasnim գործակալությունը։

Reuters-ը նշում է, որ նման դեպքերում վերջին խոսքը տուժածինն ու նրա ընտանիքինն են, որոնք կարող են խնդրել չեղարկել ֆիզիկական պատիժը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728