Տիգրան Ուրիխանյանի կուսակցությունը ցանկանում է միանալ «Ծառուկյան» դաշինքին

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նախկին ԲՀԿ-ական, «Ալյանս» կուսակցության նախագահ Տիգրան Ուրիխանյանը հայտնեց, որ օրեր առաջ իրենց կուսակցությունը կայացրել է վերջնական որոշում, որ ընտրություններում մասնկացելու է «Ծառուկյան» դաշինքի հետ: Որոշումը կայացվել է վարչության նիստի ժամանակ:

Հարցին, թե խոսե՞լ եք այդ մասին Գ. Ծառուկյանի հետ՝ Տ. Ուրիխանյանն այպես պատասխանեց. «Ես այն մարդը չեմ, որ երբևէ հեռացել է Ծառուկյանից, որ միանա կամ չմիանա»:

Նա նաև կրկնեց, որ դա եղել է իրենց կուսակցության որոշումը: Լրագրողի ճշտող հարցին՝ եղե՞լ է զանգ-առաջարկ Գ. Ծառուկյանի շրջապատից՝ Տ. Ուրիխանյանը պատասխանեց, որ իր համար հասկանալի չէ շրջապատից ձևակերպումը: Ըստ նրա՝ զանգահարելու թեմատիկան էական չէ, պարբերաբար եղել են քննարկումներ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728