Բաժիններ՝

«Ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է համագործակցել ԱՄՆ-ի հետ». ՌԴ ԱԳՆ

Մոսկվան առաջնորդվում է ԱՄՆ-ի հետ ահաբեկչության դեմ պայքարելու անհրաժեշտությամբ, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարով, տեղեկացնում է RIA Novosti-ն։

«Մենք բազմիցս ասել ենք, որ առաջնորդվում ենք անհրաժեշտությամբ՝ փոխգործակցել Միացյալ Նահանգների հետ այդ հարցի առնչությամբ (ահաբեկչության դեմ պայքարի)»,- ասել է նա այսօր կայացած ճեպազրույցում։

Զախարովայի խոսքով՝ դա Ռուսաստանի գլոբալ դիրքորոշումն է՝ անկախ ԱՄՆ վարչակազմի փոփոխությունից։

«Մենք նկատել ենք ԱՄՆ նոր իշխանությունների, նոր նախագահի մտադրությունը՝ միջազգային հարաբերությունների այդ կողմը գործընկերների հետ հարաբերություններում դարձնել առաջնային ուղղություններից մեկը։ Մենք կարող ենք միայն ծափահարել դրան ու մեր կողմից անել ամեն ինչ, որպեսզի ԱՄՆ-ի հետ նման համագործակցությունը վերականգնվի»,- նշել է Զախարովան։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս