Սևանա լճի մակարդակը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ցածր է 13 սմ–ով
Սևանա լճի ջրի մակարդակը շարունակում է մնալ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշից ցածր։ Այս մասին տեղեկանում ենք «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի հրապարակած տվյալներից։ Կառույցը նշել է, որ 2026 թվականի հունվարի 26-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում լճի մակարդակը փոփոխության չի ենթարկվել։
«Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հունվարի 26-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում մնացել է անփոփոխ և կազմել՝ 1900.23 մ (01.02.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 13 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 1 սմ-ով»,– նշված է հաղորդագրությունում։
Ջրային հաշվեկշռի տվյալներով՝ Արփա-Սևան ջրատարով հունվարի 26-ից փետրվարի 1-ն ընկած ժամանակահատվածում Սևանա լիճ է տեղափոխվել 1.001 միլիոն խորանարդ մետր ջուր։
Իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև փետրվարի 1-ը ներառյալ ջրատարով լիճ մուտք գործած ջրի ընդհանուր ծավալը կազմել է 4.821 միլիոն խորանարդ մետր։


