Հունվարին Վրաստանից արտաքսվել է 232 օտարերկրացի

Ներքին գործերի նախարարության տվյալներով՝ այս տարվա հունվարին Վրաստանից արտաքսվել է 232 օտարերկրյա քաղաքացի։ Այս մասին գրում է aliq.ge-ն։

Նախարարության հաղորդմամբ՝ միայն վերջին օրերին Ներքին գործերի նախարարության միգրացիայի վարչության աշխատակիցները, նախարարության համապատասխան ստորաբաժանումների հետ սերտ համագործակցությամբ, երկրից արտաքսել են 57 օտարերկրյա քաղաքացու։

ՆԳՆ-ն հայտնել է, որ միգրացիայի վարչության ձեռնարկած համալիր միջոցառումների արդյունքում Վրաստանից արտաքսվել են Թուրքիայի, Հնդկաստանի, Թաիլանդի, Ռուսաստանի, Չինաստանի, Կուբայի, Ադրբեջանի, Բանգլադեշի, Իրանի, Ուզբեկստանի, Եմենի, Հունաստանի, Ալժիրի, Եգիպտոսի, Թուրքմենստանի, Հորդանանի, Իսրայելի, Մարոկկոյի, Նեպալի, Նիգերիայի և Սիրիայի քաղաքացիներ։

Գործող օրենսդրության համաձայն՝ Վրաստանից արտաքսված անձանց արգելվել է մուտք գործել երկիր։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728