«Մոսկվան դեմ է Լապշինին Ադրբեջանին արտահանձնելուն». ՌԴ ԱԳՆ
Մոսկվան դեմ է հանդես գալիս հայտնի բլոգեր Անդրեյ Լապշինին Ադրբեջանին արտահանձնելուն՝ պնդելով, որ անընդունելի է ՌԴ քաղաքացիների արևտահանձնումը երրորդ երկրներին, հայտարարել է ՌԴ ԱԳն պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան։
«Մենք հետևողականորեն պնդում ենք, որ Ռուսաստանի քաղաքացիներին երրորդ երկրին արտահանձնումը անթույլատրելի է, և այդ հարցի առնչությամբ մեր դիրքորոշումը տեղ հասցնելու նպատակով իրականացնում ենք ինտենսիվ շփումներ Բելառուսի արտգործնախարարության, այդ երկրի կոմպետենտ մարմինների հետ»,- ասել է նա այսօր կայացած ճեպազրույցում։
Հիշեցնենք, որ օրեր սռաջ Մինսկի քաղաքային դատարանը մերժել էր Ալեքսանդր Լապշինի բողոքը իրեն Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ։
Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, որը բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:
Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց: Ներկայումս Լապշինին սպասվում է արտահանձնում։