Էրդողանը շնորհավորել է Փաշինյանին և Ալիևին «մարդկային եղբայրության մրցանակի համար»

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին մարդկային եղբայրության համար Զաիդի մրցանակ ստանալու կապակցությամբ:

«Չափազանց կարևոր եմ համարում ինչպես Իլհամ Ալիևի կողմից խաղաղության ուղղությամբ ձեռնարկված համարձակ քայլերը, այնպես էլ Նիկոլ Փաշինյանի ցուցաբերված վճռական կամքը։

Ես հավատում եմ, որ համաձայնագրի ուժի մեջ մտնելով՝ Կովկասի համար նոր էջ կբացվի»,- նշել է նա իր ուղերձում:

Հիշեցնենք՝ այսօր՝ փետրվարի 4-ին, Աբու Դաբիում կայացել է «Զայեդի» մրցանակաբաշխությունը։ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարները «Զայեդ» մրցանակի են արժանանացել «խաղաղության համաձայնագրի համար»:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728