Բաժիններ՝

Լուկաշենկոն առաջարկել է քրեական գործ հարուցել «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավարի դեմ

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն փետրվարի 3-ին Մինսկում ԶԼՄ-ների ներկայացուցիչների հետ կայացած հանդիպմանը առաջարկել է քրեական գործ հարուցել «Ռոսսելխոզնադզոր»-ի ղեկավար Սերգեյ Դանկվերտի նկատմամբ՝ ռուսական շուկա պարենամթերքի մատակարարումների հետ կապված խնդիրների պատճառով: Հանդիպման առցանց հեռարձակումը հասանելի է ԲԵԼՏԱ գործակալության կայքում:

«Ինչ վերաբերում է սննդամթերքին, ես միայն գլխավորը կասեմ: Ճանաչում եք տարաբնույթ դանկվերտների եւ ուրիշների (…) , մեզ հարկավոր Է ուսումնասիրել հարցը եւ քրեական գործ հարուցել Դանկվերտի նկատմամբ պետությանը վնաս հասցնելու համար»,-ասել է Լուկաշենկոն:

Անցած տարվա դեկտեմբերին Բելառուսի նախագահը Դանկվերտին քննադատության էր ենթարկել բելառուսական պարենամթերքի վերաբերյալ բացասաբար արտահայտվելու համար:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728