Դաշինքները ՀԱԿ-ին չեն վախեցնում

«Ի՞նչ է, դաշինքները մեզ վախեցնո՞ւմ են: Բացարձակ»,- այսօր Աժ-ում լրագրողներին հայտարարեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Գագիկ Ջհանգիրյանը` պատասխանելով հարցին, թե արդյոք չի վախեցնում քաղաքական դաշտում դաշինքների ձևավորումը, երբ ՀԱԿ-ը միայնակ է:

«Մենք միայնակ չենք, Կոնգրեսը Հայաստանի ժողովրդական կուսակցությունները իրար հետ են, միայնակ չենք և մեզ հետ է ամբողջ հայ ժողովուրդը»,- ասաց նա:

168.am-ի հարցին` Խաչատուր Սուքիասյանն էլ է միանո՞ւմ ձեզ, Գ.Ջհանգիրյանը պատասխանեց` մոտ օրերս` էսօր, վաղը դուք բոլոր խնդիրների մասին կտեղեկացվեք: Թե հաղթանակի ի՞նչ հույսեր ունեն, Ջհանգիրյանը նշեց, որ ժողովուրդը որ քաղաքական ուժի հետ լինի, նա էլ կհաղթի:

Կարդացեք նաև

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728