
«ԼՂ հակամարտությունն անմիջական սպառնալիք է Հայաստանի և Ադրբեջանի անվտանգությանը». Մարիա Զախարովա

Լեռնային Ղարաբաղի հակամարտությունն անմիջական սպառնալիք է գլխավորապես Հայաստանի և Ադրբեջանի անվտանգությանը, կայունությանը, ապագա զարգացմանը, հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնի հայտարարությանը, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը սպառնալիք է ԱՄՆ ազգային անվտանգությանը։ Այս մասին հայտնում է ԱՊԱ գործակալությունը։
«Ես չեմ ցանկանում մեկնաբանել ԱՄՆ դիրքորոշումը, որը իրավունք ունի ինքնուրույն գնահատել անվտանգության սպառնալիքները»,- ասել է նա։