ՀՀ ԱԳ նախարարը հանդիպել է Արաբական Միացյալ Էմիրությունների գործընկերոջ հետ
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը փետրվարի 4-ին հանդիպում է ունեցել Արաբական Միացյալ Էմիրությունների փոխվարչապետ, ԱԳ նախարար շեյխ Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանի հետ. հայտնում են ՀՀ արտաքին գործերի նախարարությունից՝ մանրամասնելով, որ զրուցակիցները քննարկել են ՀՀ և ԱՄԷ համագործակցության զարգացման հարցեր։ Երկուստեք ընդգծվել է քաղաքական ակտիվ երկխոսությանը զուգահեռ մի շարք ոլորտներում համագործակցության ընդլայնման պատրաստակամությունը։
Այս համատեքստում ՀՀ և ԱՄԷ ԱԳ նախարարները քննարկվել են առևտրատնտեսական ու գործարար կապերի, ներդրումային ծրագրերի խթանման տարբերակներ, որոնց արդյունավետ իրացմանը կարող են նաև նպաստել վերջին տարիներին ուղիղ չվերթների աճող քանակն ու զբոսաշրջության ծավալները։Արարատ Միրզոյանը և Աբդալլահ բին Զայեդ Ալ Նահյանը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ: Նախարար Միրզոյանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության, ինչպես նաև դրա շարունակական ամրապնդմանն ուղղված նախաձեռնությունների կարևորությունը:
Նախարար Միրզոյանը բարձր է գնահատել «Զայեդ» մարդկային եղբայրության մրցանակի նախաձեռնությունն՝ ի նշանավորումն հաստատված խաղաղության: Հանդիպմանը քննարկվել են նաև տարածաշրջանային փոխկապակցվածության, ենթակառուցվածքների ցանցի ընդլայնման հնարավորությունները: Անդրադարձ է կատարվել հումանիտար հարցերի:



