Բաժիններ՝

Ամերիկացիների շուրջ 40 տոկոսը հանդես է գալիս Թրամփի իմպիչմենտի օգտին

Ամերիկացի ընտրողների շուրջ 40 տոկոսը հանդես է գալիս ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի իմպիչմենտի օգտին, դրան դեմ է 48 տոկոսը: Այս մասին վկայում են Public Policy Pollind (PPP) հարցման տվյալները:

«Դոնալդ Թրամփը երկու շաբաթից պակաս է զբաղեցնում նախագահի պաշտոնը, մինչդեռ ընտրողների 40 տոկոսն արդեն ցանկանում է նրա պաշտոնազրկումը»,- նշում է ընկերությունը: Թրամփի պաշտոնազրկմանը դեմ է արտահայտվել հարցվածների 48 տոկոսը, 12 տոկոսը ձեռնպահ է մնացել: Նշվում է, որ մեկ շաբաթ առաջ Թրամփի իմպիչմենտի օգտին հանդես էր գալիս ընտրողների 35 տոկոսը:

ԱՄՆ-ում իմպիչմենտ կարող է հայտարարվել միայն նախագահի պաշտոնում կատարված հանցագործության համար:

Ընտրողների շուրջ 52 տոկոսը հայտարարել է, թե կնախընտրեր ԱՄՆ-ի նախագահ տեսնել Բարաք Օբամային, 43 տոկոսը նախապատվությունը տվել Է Թրամփին:

«Սովորաբար նորընտիր նախագահը գտնվում է իր ժողովրդականության բարձրակետին եւ «մեղրամիսի» շրջան է ապրում՝ ստանձնելով պաշտոնը: Բայց Դոնալդ Թրամփը վերստին պատմություն է կերտում, քանի որ ընտրողների պատկառելի մասն արդեն նրա իմպիչմենտն է ցանկանում, իսկ ընտրողների մեծ մասը կցանկանար վերադարձնել Բարաք Օբամային»,-հայտարարել Է PPP-ի ղեկավար Դին Դգեբնամը:

Հարցվածների կարծիքները բաժանվել են նաեւ Թրամփի միգրացիոն հրամանագրի հարցում, 47 տոկոսը պաշտպանել է այն, 49 տոկոսը դեմ Է արտահայտվել: Ընդ որում՝ հարցվածների 52 տոկոսն այն կարծիքին Է, որ արգելքը մտահղացվել է ԱՄՆ հենց մուսուլմանների մուտքը սահմանափակելու համար: Նման գնահատականին համաձայն չէ հարցվածների 41 տոկոսը:

Հարցումն անցկացվել է հունվարի 30-ին եւ 31-ին, դրան մասնակցել է 725 գրանցված ընտրող: Վիճակագրական անճշտությունը չի գերազանցում 3,6 տոկոսը, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս