Թուրքիայի զինված ուժերը «Եփրատի վահան» գործողության շրջանակում հարվածներ են հասցրել ԴԱԻՇ-ի 329 օբյեկտի Սիրիայի հյուսիսում, ասվում է Թուրքիայի ԶՈՒ գլխավոր շտաբի հաղորդագրության մեջ։
Ռուսաստանը վերականգնում է սահմանային վերահսկողությունը միութենական Բելառուսի հետ ցամաքային սահմանին, որը նաև Եվրասիական տնտեսական միության անդամ է։
«Ալիևին պետք են մահացած հերոսներ, որ կարողանա շահարկել, կամ Սաֆարովի պես աննորմալ հերոսներ, որոնք ամբողջությամբ կախված կլինեն իշխանություններից»,-ասաց Դավիթ Բաբայանը:
«Պարոն Գրիգորյան, Ձեզ արդյունավետ աշխատանք եմ մաղթում»,- ասաց վարչապետ Կարեն Կարապետյանը:
ԱՄՆ ազգային անվտանգության քարտուղար Ջոն Քելլին հայտարարել է, որ Մեքսիկայի հետ սահմանին պատի շինարարությունը ավարտվելու է մոտակա 2 տարում, հայտնում է Fox News-ը։
Զանգվածային բողոքի ցույցերը, որոնք կազմակերպել էին Կալիֆոռնիայի Բերքլիի համալսարանի ուսանողները, վերաճել են անկարգությունների։
Ավելի քան 100 հազար մարդ է դուրս եկել Բուխարեստի փողոցներ՝ մասնակցելու հակակառավարական ցույցերի Քրեական օրենսգրքում փոփոխությունների և դատապարտյալների համաներում շնորհելու որոշման հետ, հաղորդում է Аgerpres.ro-ն:
Փետրվարի 1-ին Ադրբեջանի ՊՆ-ն հայտնել է, որ հայ-ադրբեջանական զինված ուժերի շփման գծում վիրավորվել է Ադրբեջանի ԶՈւ պայմանագրային զինծառայող, սերժանտ Իսաև Ռաուֆ Մահամմադ օղլուն (İsayev Rauf Məhəmməd oğlu)։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Ավստրալիայի վարչապետ Մալկոլմ Թերնբուլի հետ խոսակցությունն անվանել է «վատագույնը» նրանցից, որ վարել է այլ երկրների նախագահների հետ։
ՀՀ կառավարության այսօրվա նիստի օրակարգում ներառված է ՀՀ բնապահպանության նախկին մարզպետ Արամայիս Գրիգոյանին Արարատի մարզպետ նշանակելու հարցը։
Թուրքիայի փոխվարչապետ Վեյսի Քայնաքը Գերմանիային մեղադրել է ահաբեկչությանն աջակցելու մեջ: Այս մասին տեղեկացնում է թուրքական TRT Haber-ը:
Թուրքիայի զինված ուժերի հրամանատարությունը ցանկացել է ուղղակիորեն հասանելիություն ունենալ Ինջիրլիքի ռազմաբազայում տեղակայված գերմանական զորքերին պատկանող Tornado տեսակի հետախուզական ինքնաթիռների տվյալների նկատմամբ: Այս մասին տեղեկացնում է գերմանական Spiegel պարբերականը` վկայակոչելով Թուրքիայում Գերմանիայի դեսպանատան իր աղբյուրներին:
ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը ԶԼՄ-ներին մեղադրել է Դոնալդ Թրամփի նախագահության առաջին շաբաթվա իրադարձությունների չափազանց ագրեսիվ լուսաբանման մեջ, ինչի արդյունքում նոր վարչակազմը զրկվել է «մեղրամսից», գրում է Politico-ն։
Լեհաստանի կառավարությունը պլանավորում է Ռուսաստանին պատասխանատվության ենթարկել Հաագայի միջազգային քրեական դատարանում, քանի որ Մոսկվան հրաժարվում է Լեհաստանին փոխանցել «Տու-154» ինքնաթիռի բեկորները, որը կործանվել էր 2010թ. Սմոլենսկի մոտ, հայտնում է АР-ն։
ԵԱՀԿ-ի գործող նախագահ, Ավստրիայի արտաքին գործերի նախարար Սեբաստյան Կուրցը փետրվարի 2-ին երկօրյա այցով ժամանում է Վրաստան:
Ավելի վաղ Ռեյնոլդսն աշխատել է Սպիտակ տանը Ջորջ Բուշի նախագահության օրոք: Նրա նոր պարտականությունների թվում կլինեն «առաջին տիկնոջ օրակարգի եւ նրա ամենօրյա գործողությունների ղեկավարումը»,- ասված է հաղորդագրության մեջ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մեքսիկայի նախագահ Էնրիկե Պենյա Նյետոյի հետ հեռախոսազրույցում սպառնացել է ներգրավել ամերիկյան զորքերը, որպեսզի կանգնեցնի «վատ տղաներին», հայտնում է Associated Press-ը՝ վկայակոչելով Թրամփի հեռախոսազրույցի գաղտնազերծմանը։
ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճշտումներ է մտցրել երկիր առավելապես մահմեդական բնակչություն ունեցող պետությունների քաղաքացիների մուտքի սահմանափակումների վերաբերյալ հրամանագրում, որոնց համապատասխան ԱՄՆ-ում մշտական բնակության թույլտվություն (գրին-քարտ) ունեցողներն այլեւս Միացյալ Նահանգներ մուտքի հատուկ թույլտվության կարիք չեն ունենա:
Երկու շաբաթ էլ դեռեւս չկա, որ Դոնալդ Թրամփը ստանձնել է ԱՄՆ-ի նախագահի պարտականությունները, սակայն նրա դեմ արդեն հարուցվել է դատական մի քանի գործ։
Սպասվում է, որ Թիլերսոնը Վաշինգտոնում ԱՄՆ-ի Պետդեպարտամենտի կենտրոնակայանում կհայտնվի փետրվարի 3-ից ոչ շուտ:
Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատն առաջին ընթերցմամբ հավանություն է տվել Եվրամիությունից երկրի դուրս գալու կարգի վերաբերյալ Լիսաբոնի պայմանագրի 50-րդ հոդվածը գործարկելուն: Այս մասին տեղեկացնում է BBC-ն:
ԱԺ նախկին նախագահ եւ ՀՀԿ նախկին փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հրավիրվել է դասավանդելու ՀՀԿ-ի կուսակցական դպրոցում, որը ստեղծվել է անցած տարի: Այս լուրը երեկ մեզ հետ զրույցում հաստատեց ՀՀԿ գործող փոխնախագահ Արմեն Աշոտյանը:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Առաքել Մովսիսյանը (Շմայսը) զարմացել էր երեկ ներկայացված ՀՀԿ-ից հեռանալու վերաբերյալ դիմումների քանակից:
Քանի որ վարչապետ Կարեն Կարապետյանը եւ ՊԵԿ նախագահ Վարդան Հարությունյանը գիտեն՝ որտեղ է «թաքցնում» Հովիկ Աբրահամյանը իր հիմնական շահույթները, որոշում է կայացվել սկսել Հովիկ Աբրահամյանին պատկանող գազալցակայաններից»:
Ալեքսանյանը երես է թեքել «Նիգ Ապարանից», նա այս տարի ներկա չէր նաեւ հին տոմարով Նոր տարվա տոնախմբությանը, որը, ավանդույթի համաձայն, կազմակերպում է «Նիգ Ապարանը»՝ Ապարանում։
Ազատամարտիկ, ՔԿՀ վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանը որոշում է կայացրել մասնակցել առաջիկա ԱԺ ընտրություններին՝ ռեյտինգային ընտրակարգով առաջադրվելով Շիրակի մարզում։
ՀՀ Զինված ուժերի Գլխավոր շտաբի պետի տեղակալ, գեներալ Հայկազ Բաղմանյանը չի կարծում, որ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը կարող է ընդդիմադիր լինել: Այն, որ Օհանյանը պատրաստվում է մասնակցել ապրիլյան խորհրդարանական ընտրություններին, չի նշանակում, որ ընդդիմադիր քաղաքականություն է վարում:
«Ինձ թվում է, որ Ղարաբաղյան ուղղությամբ լարվածություն ակնկալելու հարկ չկա այս պահին, ինչո՞ւ, որովհետև և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում Մոսկվան բավականին ուժեղ ազդեցություն ունի, որպեսզի ազդանշաններ ուղարկի առանց ռազմական ուժի կիրառման»,- նման տեսակետ է հայտնել ուկրաինացի վերլուծաբան Սերգեյ Գերասիմչուկը։
Հովիկ Աբրահամյանն այս օրերին «հեռախոսազանգերին չի պատասխանում, կոնտակտի դուրս չի գալիս»: Չնայած մեծ խումբ մարդկանց հետ բավականին ակտիվ շփվում է:
«Այնտեղ տաք է, եւ յուրահատուկ զգացողություն ես ունենում ամբողջ մարմնում»,-պատմել է կինը օտոնամակիի պարապմունքի ավարտվելուց հետո եւ հավելել, որ երբեք ոչ մի նման բան չի զգացել: