Իրանի գերագույն առաջնորդ Խամենեին «պետք է շատ անհանգստացած լինի». Թրամփ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփը  NBC News-ին տված նախապես ձայնագրված հարցազրույցի ընթացքում հայտարարել է, որ Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին «պետք է շատ անհանգստացած լինի». գրում են միջազգային մի շարք լրատվամիջոցները:

«NBC-ի լրագրող Թոմ Լամասը Թրամփին հարցրել է Իրանի հակառեժիմային ցուցարարների մասին, որոնք բազմիցս դիմել են ԱՄՆ-ին միջամտության խնդրանքով, այն պայմաններում, երբ ռեժիմը շարունակում է բռնի ճնշումներ կիրառել՝ փորձելով խեղդել բողոքի ցույցերը։

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կանգնած է ցուցարարների կողքին՝ հավելելով, որ ռեժիմի պաշտպանական կարողությունները «խառնաշփոթ վիճակում են». նշում են լրատվականները:

Տեսանյութեր

Լրահոս