Բժիշկները նշել են սուշիի ամենավտանգավոր տեսակները
Սուշին ունի առողջարար ուտեստի համբավ, որը հարուստ է բարձրորակ սպիտակուցներով և անհրաժեշտ վիտամինների ու հանքանյութերի լայն տեսականիով, սակայն դրանցից մի քանիսը կարող են վնասակար լինել, զգուշացրել է սննդաբան Ամանդա Շերֆին, ում խոսքերը մեջբերում է Daily Mail-ը։
Շերֆին ընդգծել է, որ թրաձկան սաշիմիի չարաշահումը չափազանց վտանգավոր է առողջության համար, քանի որ այն կարող է պարունակել սնդիկի բարձր մակարդակ:
Նա շարունակել է, որ ԱՄՆ-ում հորինված «Կալիֆոռնիա» ռոլլերը, որոնք նախատեսված են ճապոնական խոհանոցը արևմտյան ճաշակին հարմարեցնելու համար, կարող են մեծ քանակությամբ սպիտակուց պարունակել, բայց դրանց պատրաստման համար օգտագործում են ոչ բարձրորակ ձուկ:
««Կալիֆոռնիա» ռոլլերը սովորաբար պատրաստվում են ծովախեցգետնի իմիտացիայից, որը պարունակում է էմուլգատորներ, համեմունքներ և գունանյութեր: Այն չի պարունակում նույն քանակությամբ օմեգա-3, ինչ հում ձուկը»,- բացատրել է նա:
Քանի որ կալիֆոռնիական ռոլլերը պարունակում են ավելի շատ սպիտակ բրինձ և ավելի քիչ բարձրորակ սպիտակուց, դրանց օգտագործումը, հավանաբար, կհանգեցնի արյան մեջ շաքարի մակարդակի կտրուկ բարձրացման, որին կհաջորդեն հոգնածություն և քաղց, զգուշացրել է սննդաբանը:
