Իրան-ԱՄՆ բանակցությունների վայրի, ամսաթվի և ձևաչափի մասին են հայտնում իրանական լրատվամիջոցները

Իրանը և ԱՄՆ-ն այս ուրբաթ բանակցություններ կանցկացնեն Օմանում. հայտնում է ISNA-ն: Ըստ ձեռք բերված համաձայնության՝ բանակցությունները կանցկացվեն այս ուրբաթ։

Բանակցությունների ձևաչափը կմնա նույնը, ինչ նախորդ փուլերում։ Իրանի պատվիրակությունը կգլխավորի Իրանի արտաքին գործերի նախարար Սեյեդ Աբբաս Արաղչին։ ԱՄՆ պատվիրակությունը կգլխավորի ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Ուիթքոֆը։ Հնարավոր է, որ բանակցությունների այս փուլին մասնակցի նաև Թրամփի փեսան՝ Ջարեդ Քուշները։

«Թեև լրատվամիջոցներում զանազան ենթադրություններ են հայտնվել քննարկումների բովանդակության վերաբերյալ, իրանցի պաշտոնյաներն ընդգծել են, որ գլխավոր թեման կլինի Իրանի միջուկային խնդիրը։ Իրանի ամենակարևոր պահանջներից մեկը մնում է ԱՄՆ պատժամիջոցների վերացումը»,- նշում է լրատվականը:

Տեսանյութեր

Լրահոս