Թուրքիայում ոսկու խնայողությունների պաշարով 1-ին տեղում Անթալիան է

Թուրքիայի բանկային կարգավորման և վերահսկողության գործակալությունը (BDDK) տվյալներ է հրապարակել ոսկու խնայողությունների վերաբերյալ։ Նշվում է, որ Թուրքիայում ոսկու խնայողությունների պաշարները հասել են զգալի մակարդակի։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber.am-ը։

Ըստ այդմ՝ Թուրքիայում ոսկու խնայողությունների պաշարով 1-ին տեղում Անթալիան է, որտեղ խնայողությունների թիվը հասնում է 43.64 մլրդ լիրայի։ 2-րդ տեղում Բուրսան է, որտեղ ոսկու խնայողությունների թիվը հասնում է 42.85 մլրդ դոլարի, 3-րդ տեղում Քոջաելին է խնայողությունների 34.73 մլրդ լիրայով, իսկ 4-րդ տեղում՝ Քոնյան է՝ 29.50 մլրդ լիրա ոսկու խնայողությամբ։

Ոսկու խնայողությամբ աչքի են ընկնում նաև Ադանան, Բալըքեսիրը, Մուղլան, Մերսինը, Մանիսան և Էսքիշեհիրը։

Քարտեզում կարմիր գույնով նշված են ոսկու խնայողությունների շատ բարձր մակարդակ ունեցող, գազարագույնով՝ բարձր, դեղինով՝ միջին, իսկ կանաչով ցածր մակարդակ ունեցող նահանգները։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 1
2345678
9101112131415
16171819202122
232425262728