Սպիտակ տունը մերժել է Օբամայի՝ ԴԱԻՇ-ի «մայրաքաղաքի» վրա հարձակման պլանը. WP
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մերժել է Սիրիայի Ռաքքա քաղաքի վրա վճռական հարձակման պլանը, որը նախապատրաստվել էր ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամայի թիմի կողմից, հայտնում է Washington Post-ը։
Ռաքքան համարվում է ԴԱԻՇ-ի ահաբեկիչների ոչ պաշտոնական «մայրաքաղաքը» Սիրիայում և Իրաքի Մոսուլ քաղաքից հետո ԴԱԻՇ-ի երկրորդ հենակետը։
300 հազար բնակիչ ունեցող քաղաքը իսլամիստները գրավել էին 2013թ.։
Պարբերականի տեղեկություններով՝ Օբաման հունվարի 17-ին հանձնարարել էր Թրամփի շտաբին փոխանցել փաստաթուղթ, որտեղ մասնավորապես նախատեսվում էր քրդական խմբավորումներին սպառազինությունների մատակարարում և նախանշված էին Թուրքիայի իշխանությունների հետ բանակցությունների թեզիսներ, որոնք կարող էին կտրուկ արձագանքնել նման քայլին։
Թերթը գրում է, որ Թրամփի վարչակազմի համար Օբամայի մոտեցումը եղել է չափազանց աստիճանական ու ռիսկից զուրկ։
«Նրանք ներկայացրել են տեղեկատվությունը, սակայն մենք մեծ բացեր ենք նկատել։ Դա վատ աշխատանք է»,- թերթի հետ զրույցում ասել է Թրամփի ներկայացուցիչը, որը ծանոթացել է փաստաթղթի հետ։