Թրամփը մանրամասներ է հայտնել Չինաստանի նախագահի հետ հեռախոսազրույցից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social հարթակում կատարած գրառման մեջ տեղեկացրել է՝ Չինաստանի նախագահ Սի Ծինփինի հետ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են բազմաթիվ կարևոր թեմաներ, այդ թվում՝ առևտուրը, ռազմական հարցեր և ապրիլին իր՝ Չինաստան կատարելիք այցը։

Նրա խոսքով՝ քննարկման թեմաներից են եղել նաև Թայվանը, Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը, Իրանի հետ կապված ներկայիս իրավիճակը, Չինաստանի կողմից Միացյալ Նահանգներից նավթի և գազի, լրացուցիչ գյուղատնտեսական արտադրանքի գնումը, ինչպես նաև ինքնաթիռների շարժիչների մատակարարումները և բազմաթիվ այլ թեմաներ, որոնք Թրամփը դրական է գնահատել։

Նա կարևորել է Չինաստանի հետ լավ հարաբերությունների պահպանումը՝ համոզմունք հայտնելով, որ իր նախագահության հաջորդ երեք տարիների ընթացքում շատ դրական արդյունքներ կլինեն։

Տեսանյութեր

Լրահոս