Բաժիններ՝

Պետերբուրգցի հայ միլիոնատերը միտինգ կկազմակերպի՝ Իսակիևյան տաճարը Ռուս ուղղափառ եկեղեցուն հանձնելու վերաբերյալ

Փետրվարի 7-ին Սանկտ Պետերբուրգում տեղի կունենա Իսակիևյան տաճարի՝ Ռուս ուղղափառ եկեղեցուն հանձնելու կողմնակիցների միտինգ, հայտնում է rusarminfo-ն։

Նախօրեին քաղաքի ղեկավարությունը համաձայնեցրել է ակցիայի անցկացման պայմանները, որի նախաձեռնող է հանդես եկել «Եդինայա Ռոսիա» կուսակցության պատգամավոր, երիտասարդ սանկտպետերբուրգցի միլիոնատոր Հրանտ Աղասյանը, որը համոզված է տաճարը Ռուս ուղղափառ եկեղեցուն հանձնելու անհրաժեշտության մեջ։

Կազմակերպիչները ակնկալում են, որ միտինգին ներկա կլինի մոտ 1500 մարդ։ Նախաձեռնությանն աջակցելու խնդրանքով նամակ է ուղարկվել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, Սանկտ Պետերբուրգի նահանգապետ Գեորգի Պոլտավչենկոյին։

Սանկտ Պետերբուրգի իշխանությունների որոշումը՝ տաճարը Ռուս ուղղափառ եկեղեցուն անհատույց հանձնելու վերաբերյալ, մեծ արձագանք էր առաջացրել հասարակությունում։
Սանկտ Պետերբուրգի բնակիչները ստորագրություններ էին հավաքել Իսակիևյան տաճարը Ռուս ուղղափառ եկեղեցուն հանձնելու որոշման դեմ ու կողմ։

Հրանտ Աղասյանը ծնվել է 1987թ.։ 2009թ. ավարտել է Սանկտ Պետերբուրգի ինժեներա-տնտեսական համալսարանը։

28 տարեկանում նա Մոսկվայի բորսա դուրս բերեց իր մասնավոր հոլդինգը՝ «Քաղաքային նորարարական տեխնոլոգիաները»։

Աղասյանի կարողությունը գնահատվում է 1.8 մլրդ ռուբլի։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս