«Մենք ցանկանում են առավելագույնս կարգավորել ԵԱՀԿ տիրույթում առկա հակամարտությունները». Սեբաստիան Կուրց
Վրաստանի հարաբերությունները պետք է ուժեղանան մի կողմից Եվրամիության հետ, իսկ մյուս կողմից՝ Ռուսաստանի, Վրաստանի ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Թբիլիսիում գտնվող ԵԱՀԿ գործող նախագահ, Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը, տեղեկացնում է «Գրուզիա օնլայնը»։
«Ես արդեն երկրորդ անգամ եմ գտնվում Վրաստանում։ Առաջին հերթին՝ ողջունում եմ որպես Ավստրայի արտգործնախարար, մենք անհավանական երկկողմ հարաբերություններ ունենք։ Ավելի են ամրապնդվում Վրաստանի և Եվրամիության միջև հարաբերությունները։ Գոյություն չունի մի կողմից՝ հարաբերություն կա՛մ միայն Եվրամիության հետ, կա՛մ միայն Ռուսաստանի։ Պետք է հնարավոր լինեն երկուսն էլ և հնարավոր կլինեն։
Վրաստանի հարաբերությունները պետք է ուժեղանան մի կողմից ԵՄ-ի հետ, մյուս կողմից՝ Ռուսաստանի։ Երրորդ՝ ես ԵԱՀԿ համանախագահող երկրի ներկայացուցիչ եմ։ Երեք մարտահրավեր կա՝ պայքար ահաբեկչության ու արմատականության դեմ, երկրորդ՝ վստահության վերականգնում առաջին հերթին ԵԱՀԿ երկրների միջև, ինչպես նաև մտածողություն, որը մի կողմից առկա է ԱՄՆ-ում ու Եվրոպակում, մյուս կողմից՝ ռուսական կողմում։
Այն, ինչ գոյություն ունի, այդ «դաշինքներով մտածողության բաժանումը», որի մասին կարելի է կարդալ պատմության դասագրքերում, այդ ամենը պետք է մնա անցյալում։
Եվ երրորդ՝ մենք ցանկանում են առավելագույնս կարգավորել ԵԱՀԿ տիրույթում առկա հակամարտությունները»,- նշել է Կուրցը։