«ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ բոլոր սոցհարցումներով Դոնալդ Թրամփը պետք է պարտվեր». Փաշինյանի պատասխանը՝ սոցհարցումներին
«Ելք» դաշինքի անդամ, Քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչության անդամ Նիկոլ Փաշինյանը գոհ է ԱՄՆ-ում դաշինքի ներկայացուցիչների հանդիպումից: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Փաշինյանը նշեց, որ իրենց դաշինքը հնարավոր է դեռ մեծանա` նոր անդամներ ներգրավելով, սակայն չի միանա որևէ այլ դաշինքի: 168.am-ի հարցին` «Ժառանգություն» կուսակցության հետ բանակցությունները դեռ շարունակվո՞ւմ են, հանարավո՞ր է այս կուսակցությունը միանա դաշինքին, Ն.Փաշինյանը պատասխանեց` հնարավոր է:
Վարչապետի թեկնածուի հետ կապված, Փաշինյանի խոսքով, դաշինքում որոշում չկա, իսկ ցուցակների կազմման հարցն ավարտին է մոտենում, բայց դեռ ժամանակ կա:
Դիտարկմանը, որ ըստ հարցումների` ԱԺ մտնող ուժերի մեջ «Ելքը» չկա, Փաշինյանը պատասխանեց. «ԱՄՆ նախագահական ընտրություններից առաջ բոլոր սոցհարցումներով Դոնալդ Թրամփը պետք է պարտվեր»:
Թե ի՞նչ սպասելիքներ ունի, կմտնի՞ «Ելքը» խորհրդարան, Փաշինյանը նշեց, որ դա ընտրողները կորոշեն: