Արտառոց դեպք. կինը դիմել է ոստիկաններին և հայտնել, որ Կապանի համայնքապետի տեղակալն ու Վերին Խոտանան բնակավայրի վարչական ղեկավարը գողացել են իր 6 անչափահաս երեխաներին
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով, փետրվարի 2-ին արտառոց դեպք է տեղի ունեցել Սյունիքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Կապանի բաժին է դիմել Սյունիքի մարզի բնակիչ 43-ամյա Լիլիթ Ի․-ն և հայտնել, որ հունվարի 26-ին ժամը 10։00-ի սահմաններում Կապանի համայնքապետի տեղակալ՝ Սյունիքի մարզի բնակիչ 47-ամյա Մարատ Հ․-ն և Վերին Խոտանան բնակավայրի վարչական ղեկավար՝ Սյունիքի մարզի բնակիչ 36-այա Ռաֆայել Գ․-ն առանց իր համաձայնության և թույլտվության Վերին Խոտանանի դպրոցից գողացել են իր 5 երեխաներին։
Դեպքի փաստով ոստիկանության Կապանի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Սյունիքի մարզային քննչական վարչություն:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում


