Զաշտովտի կարծիքով, ՀՀ իշխանությունները ԵՄ-ի հետ հարաբերությունները զարգացնելու իրենց կամքը կարող են վերահաստատել նաև արդար ընտրությունների անցկացման միջոցով, որի համար ԵՄ-ն շուրջ 7 միլիոն եվրո է հատկացնում Հայաստանին։
«Այս պահին դժվար է ինչ-որ բան ասել, քանի որ վարչակազմում կան տարբեր կարծիքներ Ռուսաստանի հետ հետագա հարաբերությունների առումով»,- «Ամերիկայի ձայնի» փոխանցմամբ՝ ասում է փորձագետ Զեֆ Մանկոֆը:
Հայտնի բլոգերն արդեն Հեյդար Ալիևի անվան օդանավակայանում է (Բաքու), որտեղ նրան ուղեկցում են դատախազության աշխատակիցները:
«Հայաստանն ու Ադրբեջանը վաղուց նույնը չեն, ինչ մինչ ապրիլը։ Ադրբեջանը մշտապես պատրաստ է պատերազմել, իսկ Հայաստանը պատրաստ չէ հանձնել ոչ մի միլիմետր հող` ինչ կարգավիճակում էլ որ դրանք ֆորմալ կերպով լինեն»։
Եվրասիական տնտեսական հանձնաժողովը ԵԱՏՄ երկրների պետական մարմինների և բիզնեսի ներկայացուցիչների հետ ի լրումն ԵԱՏՄ Մաքսային օրենսգրքի մշակում է հիմնական նորմատիվային բազան:
Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վստահ է` առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը հեշտությամբ կհաղթահարի անցողիկ շեմը` 7%:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը փետրվարի 7-ին հրավիրած արտահերթ նիստում առաջիկա խորհրդարանական ընտրությունների ժամանակ քվեարկության ընթացքի եւ քվեարկության արդյունքների ամփոփման գործընթացի տեսանկարահանման եւ միաժամանակյա համացանցային հեռարձակում իրականացնելու թույլտվություն տալու մասին որոշում է ընդունել:
Ուեսթն այդ քայլին է դիմել ներգաղթի քաղաքականության խստացման օրենքի պատճառով, որն արգելում է առավելապես մահմեդական բնակչությամբ յոթ երկրների քաղաքացիների մուտքնԱՄՆ, ինչպես նաեւ Թրամփի վարչակազմի այլ գործողությունների պատճառով:
ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել կրճատել թիվ 10 տարածքային ընտրական հանձնաժողովի կազմը:
«Ոչ թե նոտա է պետք հղել, այլ ուկրաինական կողմի հետ պարզապես պետք է մշտական քաղաքական կոնսուլտացիաների ձևաչափ ձևավորել և նման հարցերը լուծել բարիդրացիության պայմաններում, որի հիմքերն ավելի քան կան»։
Հայաստանում քաղաքական ուժերի համար ներքաղաքական օրակարգի ամենագլխավոր հարցն աստիճանաբար դառնում է խորհրդարանական ընտրապայքարի թեման: Ազգային ժողովում հայտարարությունների ժամին իր ելույթում այս մասին ասաց ՀՀ ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը:
Եվրամիությունը չի դիտարկում Ռուսաստանի դեմ պատժամիջոցների չեղարկումը, քանի որ Մինսկի համաձայնագրերը չեն իրագործվում։ Այս մասին հայտարարել է Լեհաստանի արտգործնախարար Վիտոլդ Վաշչիկովսկին, տեղեկացնում է «Լեհական ռադիոն»։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանցի սպանված զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովին հետմահու շնորհել է «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում։
Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից առաջ չի էլ թաքցրել Եվրամիության ու Ադրբեջանի բարդ փոխհարաբերությունները լրագրողներից։
«Բա հո Նիդեռլանդների չափ չի՞ աճի, որտեղ դեպոզիտի վրա տոկոսը մի տոկոս է։ Այսինքն՝ ոչինչ էլ չանեք, ինքը 15 տոկոս պետք է աճի։ Մի օր առանց կապիտալիզացիայի դեպոզիտների աճը ներկայացրե՞լ եք, քանի անգամ խնդրել ենք այստեղ»։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ իր երկիրը պատրաստ է Ռուսաստան մսի մատակարարումների արգելքին, հայտնում է «ԲելՏա» գործակալությունը։
Թրամփը ցույց տվեց Ամերիկայի իրական դեմքը, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարության ու անձնակազմի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է APA-ի թեհրանյան բյուրոն։
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Ռուսաստանին գտնել երկու երկրների ինտեգրացման «նեղ հատվածներն» ու «սոսնձել» հարաբերությունները, այլ ոչ թե կայացնել որոշումներ, որոնք դրանք կբարդացնեն, հայտնում է RIA Novosti-ն։
«Եթե դա շրջադարձ է, ապա ի՞նչ շրջադարձ։ Եթե դա կորեկցիա է, ապա ինչպիսի՞ և ո՞ր տարածաշրջաններում։ Մի բան հստակ է ինձ համար, որպես հետևանք, որ փաստացի Եվրոպայում և նաև ԱՄՆ-ում իրենց մեջ փակվելու միտումները բավականին մեծացել են, ի նկատի ունեմ Թրամփի միգրացիոն քաղաքականությունը, և Լե Պենի և մյուս աջ ծայրահեղականների աճը Եվրոպայում՝ որպես ձայն։ Չեմ ասում, որ նրանք կհաղթեն, բայց նրանք լուրջ ազդեցություն են թողնելու քաղաքականության վրա»,- ասաց Ստյոպա Սաֆարյանը։
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ու Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը հեռախոսազրույցի ընթացքում պայմանավորվել են «նորմանդյան ձևաչափով» հանդիպումների մասին։ Այս մասին ասվում է Կրեմլի կայքում։
Միջսիրիական բանակցությունները նախկինի պես պլանավորված են փետրվարի 20-ին, RIA Novosti-ին հայտնել է Սիրիայի հարցով ՄԱԿ-ի հատուկ դեսպանորդ Յարա Շարիֆը։
Սիրիայի կառավարությունը 5 տարում մահապատժի է ենթարկել 13 հազար մարդու, հայտարարել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը։
Ցանկացած փորձ՝ փոխել օկուպացված շրջանի անվանումն առանց Վրաստանի իշխանությունների, բռնակցում տանող հերթական քայլն է, ասվում է Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի հայտարարության մեջ՝ կապված Ցխինվալի շրջանում ապրիլի 9-ին նշանակված հանրաքվեի հետ, հայտնում է «Գրուզիա օնլայնը»։
Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր Ռուզաննա Մուրադյանը հերքում է խոսակցությունները ՀՀԿ-ում կանանց միջև վեճերի վերաբերյալ: Այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում Ռուզաննա Մուրադյանը վստահեցրեց, որ ՀՀԿ-ում կանանց մեջ երբեք վեճ չի եղել:
ԱՄՆ նախագահի նախկին դեմոկրատ թեկնածու Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ ԱՄՆ-ին անհրաժեշտ են ուժեղ կանայք։ Այս մասին նա հայտարարել է տեսաուղերձում, հայտնում է The Hill թերթը։
ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գուրգեն Արսենյանը չի մեկնաբանում մամուլում շրջանառվող լուրերը, թե առաջիկա խորհրդարանական ընտրություններին մասնակցելու շուրջ բանակցում է «Հայ ազգային կոնգրես» կուսակցության հետ:
Նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Թաիլանդի Թագավորության նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Քրիանգսակ Քիթիչայսերին (նստավայրը՝ Մոսկվա):
Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել հանրապետության գլխավոր դատախազության որոշումը՝ Ադրբեջանին արտահանձնել ՌԴ-ի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին, հայտնում է RIA Novosti-ն։
Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանի հայտարարությունը, որ «Ծառուկյան» դաշինքն առայժմ ձեռնպահ է մնում Ռամկավար ազատական կուսակցության (ՌԱԿ) հայաստանյան կառույցի հետ համագործակցությունից, ըստ որոշ վերլուծաբանների, կոտրում է Ծառուկյանի հայտարարած «լայն կոնսոլիդացիա» հասկացությունը: Սակայն ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը 168.am-ի հետ զրույցում կտրականապես մերժեց այդ տեսակետը:
«Ամենայն հավանականությամբ, երկկողմանի կվատթարանան հարաբերությունները, միջազգային պատժամիջոցներ չեն լինի, բայց ԱՄՆ-ը կկոշտացնի իր դիրքորոշումն Իրանի հանդեպ: ԱՄՆ-ի կողմից միակողմանի պատժամիջոցներ կլինեն, որոնք կանդրադառնան մեզ վրա»,- ասաց Արմեն Վարդանյանը: