Ելնելով ստեղծված աշխարհաքաղաքական ու տարածաշրջանային ոչ միանշանակ իրավիճակից, Արցախի ազատամարտիկների միությունը կոչ է անում ինչպես զինված խմբի անդամներին, այնպես էլ վերջիններիս անհավասարակշիռ գործողություններից ոգևորված մի շարք հասարակական ու քաղաքական կազմակերպություններին ձեռնպահ մնալ Մայր Հայաստանի ներքաղաքական վիճակը սրելու անհեռատես քայլերից և բռնել խոհեմության ճանապարհը:
Իտալիայում ՀՀ դեսպան Վիկտորյա Բաղդասարյանը հուլիսի 28-ին իր հավատարմագրերն է հանձնել Իտալիայի Հանրապետության նախագահ Սերջիո Մատարելլային:
Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի ԱԳՆ ղեկավարներ Ժան-Մարկ Էյրոն և Բորիս Ջոնսոնը կոչ են արել Սիրիայի կառավարությանը ու նրա դաշնակիցներին դադարեցնել Հալեպի պաշարումը, հայտնում է BBC-ն:
Փողոցներում հավաքված մարդիկ և սոցցանցերում օգտատերերը տեղի ունեցող դեպքերը մեկնաբանում են որպես բարեփոխումների տանող միակ ճանապարհը, որի միակ «լեզուն» կարող է հասկանալ կառավարությունը (ուժի լեզու):
«Բերման ենթարկվածներից երկուսը՝ Ալեք Ենիգոմշյանը և Լևոն Բարսեղյանը, ձերբակալվեցին: Նախորդ գիշեր ապրօինի զենք կրելու շինծու մեղադրանքով ձերբակալվել էր նաև Արմեն Միքայելյանը: Այս պահի դրությամբ ձերբակալված են խորհրդի 3 անդամներ, որոնց իշխանությունը պատանդ է վերցրել»:
Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունները լուրջ ազդանշան են երկրի իշխանությունների համար, որ ժամանակն է իրական քայլեր ձեռնարկել, համոզված են ամերիկացի վերլուծաբանները:
Պետք է սովորենք չխաբել, չյուրացնել այն, ինչ հանրային լինելով` կարող է բոլորիս օգուտ բերել: Պետք է սկսենք սովորել միմյանց հետ խոսե ոչ թե՝ ինքնասիրության, այլ՝ արդարացիության դիրքերից: Դրա օրինակը պետք է ցուցադրի մեզանից յուրաքանչյուրս` սկսած «էլիտայից», և չսպասենք, թե՝ «բա թող ուրիշը սկսի` ես շարունակեմ»:
Թուրքիայի նախկին վարչապետ Ահմեդ Դավութօղլուն ընդգծել է, որ հենց ինքն է տվել անցած տարվա նոյեմբերին ռուսական «Սու-24» ինքնաթիռը խոցելու հրամանը, գրում է Hurriyet Daily News պարբերականը:
168.am-ը փորձեց հեռախոսային կապ հաստատել ՀՀԿ-ական գրեթե բոլոր պատգամավորների հետ, սակայն նրանցից ոչ մեկը չպատասխանեց մեր զանգերին՝ բացառությամբ Գագիկ Մինասյանի…
Ֆրանսիայում բնակիչներին ահաբեկչական հարձակումներից պաշտպանելու նպատակով ստեղծվելու է ազգային գվարդիա, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը:
«Այն, ինչ կատարվում է այսօր Երևանում, դա խոր ճգնաժամի արդյունք է»,- ասել է Հ. Բագրատյանը:
Իրանի, ՌԴ-ի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը, որը տեղի կունենա Բաքվում, լավ հարթակ կդառնա էներգետիկ ոլորտում երկրների միջև համագործակցության զարգացման խթանման համար: Ինչպես հայտնում է Trend-ը, այդ մասին ասվում է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նատիգ Ալիևի հրապարակած հոդվածում:
Այսօր մենք գործ ունենք մի խմբի հետ, որի հանդեպ դեռ նոր է հարուցվել գործ: Որևէ մեկին՝ բժիշկ լինի թե ով, որևէ իրավիճակում այդ անձանց կամքին հակառակ պահելը ևս համարվում է Ժնևյան կոնվենցիաների խախտում: Այսինքն՝ ստացվում է, որ գործողություններն այնպես են զարգանում, որ մի սխալ գործողության արդյունքում, դրան հետևում է մեկ այլ սխալ գործողություն, ինչը կոչվում է՝ սրացում:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ղրիմի դաշնային օկրուգը միացրել է Հարավային դաշնային օկրուգին, հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը:
Հռոմի պապ Ֆրանցիսկոսը ընկել է Լեհաստանում մատուցվող պատարագի ժամանակ: Հռոմի պապի ընկնելու տեսագրությունը հրապարակել է Associated Press գործակալությունը:
Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հրամանագիր է ստորագրել ՌԴ Դաշնային մաքսային ծառայության ղեկավար Անդրեյ Բելյանինովին աշխատանքից ազատելու մասին:
Մեր տեղեկություններով՝ նիստի ընթացքում քննարկվելու է նաև ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակի խնդիրը:
Թուրքիայում ռազմական հեղաշրջման անհաջող փորձից հետո երկրի զինված ուժերից հեռացվել է ընդհանուր առմամբ 110 գեներալ, հայտնում է թուրքական Milliyet թերթը:
Ոչ շատ հեռու՝ հարևան Վրաստանում անհասկանալի իրադարձություններ են ծավալվում: Արդեն մեկ ամսից ավելի է, ինչ վրացական մի քանի գյուղերի բնակիչներ վախի ու հուզմունքի մթնոլորտի մեջ են ապրում:
Սիրիայի նախագահ Բաշար Ասադը հրամանագիր է ստորագրել բոլոր զինված խմբավորումների անդամներին համաներելու մասին, եթե նրանք անձամբ հանձնվեն և զենքը վայր դնեն, ինչպես նաև ազատեն անձանց, ում բռնի ուժով են իրենց մոտ պահում:
ԱԺ արտահերթ նստաշրջան հրավիրելու ձևաթղթի տակ այս պահին ստորագրել են 13 պատգամավորներ
Ոչ ոք չի կարող կանխատեսել՝ ինչպես կավարտվի այս ամենը, և եթե նոր ֆորսմաժոր լինի, արտաքին աշխարհը կարող է փորձել դրանից օգտվել
Ադրբեջանի զինծառայողները մասնակցում են Ռումինիայում ընթացող Saber Guardian-2016 զորավարժություններին, որոնք անցկացվում են հուլիսի 27-ից:
Սիրիայի Կամիշլի քաղաքում (Սիրիական Քուրդիստան) մեքենայի պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 52-ի, հայտնում է «Սինհուա» գործակալությունը:
Ամերիկաբնակ թուրք քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենը, որին Թուրքիայի իշխանությունները մեղադրում են հեղաշրջման փորձի կազմակերպման մեջ, կարող էր լքել ԱՄՆ-ի սահմանները:
Թուրքիայի հարավարևելյան Հաքքարի նահանգում զինված հարձակում է տեղի ունեցել ոստիկանական բաժանմունքներից մեկի վրա:
Հռոմի մերձակա Ֆրատտոկիե բնակավայրում հուլիսի 28-ի գիշերը պայթյուն է տեղի ունեցել: Տեղի ԶԼՄ-ների տեղեկություններով` դրա հետևանքվ 1 մարդ է մահացել, ևս 4-ն ստացել են լուրջ վնասվածքներ:
SOCAR Turkey Energy-ի մի շարք բարձրաստիճան աշխատակիցներ են հրաժարական ներկայացրել: Թուրքական ԶԼՄ-ները դա բացատրում են երկրում ռազմական հեղաշրջման փորձի հետ, գրում է haqqin.az-ը:
Դու պահանջում ես Սերժ Սարգսյանի հրաժարականը, բայց եթե ամենակարևոր բանին ինքը պատրաստ է, ուրեմն դրանից առաջ պետք է այլ քայլ անի՝ ըստ Սահմանադրության՝ ձևավորի անցումային շրջանի կառավարություն, որպեսզի այդ 40 օրվա ընթացքում մենք անորոշության և այդ կամայականության միջավայրում չխարխափենք:
WikiLeaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը նոյեմբերին կայանալիք ԱՄՆ ապագա նախագահական ընտրության քվեարկությունը համեմատել է խոլերայի և գոնորեայի միջև ընտրության հետ։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն՝ հղում անելով Democracy Now! լրատվական ալիքին։