Բաժիններ՝

Ալիևը ադրբեջանցի սպանված դիվերսանտին շնորհել է «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում

Ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը հայտնում է, որ երկրի նախագահ Իլհամ Ալիևը ադրբեջանցի սպանված զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովին հետմահու շնորհել է «Ադրբեջանի ազգային հերոսի» կոչում։

Ալիևը ստորագրել է համապատասխան հրամանագիրը։
Դիվերսանտին այդ կոչումը շնորհվել է «մարտական խնդիրների կատարման ժամանակ ցուցաբերած հերոսականության ու Ադրբեջանի Հանրապետության տարածքային ամբողջականության պաշտպանության առաջ ցուցաբերած արժանիքների համար»։

Հիշեցնենք, որ 1994թ. ծնված Չինգիզ Սալմանի Գուրբանովը սպանվել էր 2016թ. դեկտեմբերի 29-ին Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի կողմից իրականացված դիվերսիոն հետախուզական ներթափանցման գործողությունների հետևանքով։

2017թ. փետրվարի 5-ին հայ-ադրբեջանական սահմանագոտու Իջևան-Ղազախ հատվածում ԿԽՄԿ-ի միջնորդությամբ կազմակերպված հանդիպման ժամանակ ԱՀ զինված ուժերի ներկայացուցիչներին էր հանձնվել ԱՀ զինված ուժերի զինծառայող Չինգիզ Սալմանի Գուրբանովի դին:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728