Բաժիններ՝

Լուկաշենկոն Ռուսաստանին կոչ է արել չբարդացնել հարաբերությունները

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Ռուսաստանին գտնել երկու երկրների ինտեգրացման «նեղ հատվածներն» ու «սոսնձել» հարաբերությունները, այլ ոչ թե կայացնել որոշումներ, որոնք դրանք կբարդացնեն, հայտնում է RIA Novosti-ն։

Նախօրեին Լուկաշենկոն մեղադրել էր Մոսկվային ռուս-բելառուսական հարաբերությունները բարդացնելու մեջ՝ հայտարարելով, թե Ռուսաստանը խախտել է տնտեսական ոլորտում պայմանագիրը։

Կրեմլում դա անվանել էին «ոչ կոռեկտ»՝ հավելելով, թե վիճահարույց հարցերը, ներառյալ՝ առևտրային, Մոսկվան ու Մինսկը պետք է լուծեն հանգիստ՝ գործնական բանակցությունների միջոցով։

«Ինչո՞ւ ենք մենք ստեղծել միասնական տնտեսական տիրույթ ոչ միայն մեր Միութենական պետությունում, այլև ԵՏՄ-ում։ Անցած տարի մենք 40 տոկոս կորցրել ենք ԵՏՄ-ում, այս տարի՝ 20 տոկոս։ Ընդհանուր՝ 60% երկու տարվա ընթացքում։ Ահա, ստեղծել ենք ինտեգրացիա:

Ինձ դա անհանգստացնում է, ես այդ մասին խոսում եմ, սակայն դա ինչ-որ թյուրընկալում է առաջացնում, սակայն այդ մասին անհրաժեշտ է խոսել, հարկավոր է գտնել այդ նեղ մասերը, ինչ-որ կերպ սոսնձել մեր հարաբերությունները»,- այսօր հայտարարել է Լուկաշենկոն Մինսկում ՌԴ Կոստրոմայի մարզի նահանգապետ Սերգեհ Սիտնիկովի հետ հանդիպմանը։
Բելառուսի նախագահի խոսքով՝ ռուսական կողմը քայլեր է ձեռնարկում, որոնք կարող են դրանք բարդացնել։

«Փոխարենը մեիավորելու, սոսնձելու, բացասականը հեռացնելու՝ Սան Սանիչը (Մինսկում ՌԴ դեսպանը) այսօրվանից արգելք է սահմանում տավարի մսի մատակարարումների վրա (Մինսկի մարզից) ՌԴ»,- հայտարարել է նա։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս