Բաժիններ՝

Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել Լապշինին Ադրբեջան արտահանձնելու մասին վճիռը

Բելառուսի Գերագույն դատարանն ուժի մեջ է թողել հանրապետության գլխավոր դատախազության որոշումը՝ Ադրբեջանին արտահանձնել ՌԴ-ի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող հայտնի բլոգեր Ալեքսանդր Լապշինին, հայտնում է RIA Novosti-ն։

Հունվարին Բելառուսի գլխավոր դատախազությունը վճռել էր Լապշինին հանձնել Բաքվին։ Մինսկի քաղաքային դատարանը ուժի մեջ թողեց Լապշինին արտահանձնելու դատախազության որոշումը։

Բլոգերի փաստաբանները որոշել էին բողոքարկել վճիռը վերջին ատյանում՝ Բելառուսի Գերագույն դատարանում։

Այդկերպ, Լապշինին արտահանձնելու մասին որոշումը ուժի մեջ մտավ, քանի որ Բելառուսի Գերագույն դատարանը վերջին ատյանն է, որտեղ նա կարող էր բողոքարկել գերագույն դատախազի վճիռը։

Իր հերթին, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն նախօրեին հայտարարել է, որ Բելառուսը հիմքեր չունի Լապշինին Ադրբեջան չարտահանձնելու համար։

Նրա խոսքով՝ Լապշինի ձերբակալությունը կատարվել է՝ համաձայն «Ինտերպոլի» որոշման։
Հիշեցնենք, որ օրեր սռաջ Մինսկի քաղաքային դատարանը մերժել էր Ալեքսանդր Լապշինի բողոքը իրեն Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ։

Մինսկի ոստիկանությունը 2016 թվականի դեկտեմբերի 15-ին ձերբակալել է Լապշինին, որը բնակվում է Մոսկվայում և գրում է ռուսերեն հեղինակավոր Travel Blog-ի համար: Նա որոնվում է Ադրբեջանում 2011 թվականի ապրիլին, 2012 թվականի հոկտեմբերին և 2016 թվականի հունիսին Լեռնային Ղարաբաղ այցելելու, ինչպես նաև իր բլոգում Ադրբեջանի քաղաքականությունը քննադատելու համար:

Ադրբեջանը 2011 թվականին նրան ներառել էր իր կողմից որոնվող անձանց ցուցակում: Պաշտոնական Բաքուն պահանջում է Բելառուսի իշխանություններից Լապշինին արտահանձնել իրենց: Ներկայումս Լապշինին սպասվում է արտահանձնում։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս