Բաժիններ՝

Սիրիայի կառավարությունը 5 տարում մահապատժի է ենթարկել 13 հազար մարդու. Amnesty İnternational

Սիրիայի կառավարությունը 5 տարում մահապատժի է ենթարկել 13 հազար մարդու, հայտարարել է Amnesty International իրավապաշտպան կազմակերպությունը։

«2011-2015թթ. Սայեդնայա բանտում ամեն շաբաթ, երբեմն անգամ շաբաթական երկու անգամ, մինչև 50 մարդուց բաղկացած խմբեր են դուրս բերվել իրենց բանտախցերից ու կախաղան հանվել։

5 տարում նրանց թիվը կազմել է 13 հազար մարդ, որոնց մեծ մասը գաղտնի է կախաղան հանվել»,- ասվում է հաղորդագրության մեջ։

Հետաքննությունն անցկացվել է 2016թ. ընթացքում, որի ժամանակ վերցվել է 84 հարցազրույց նախկին բանտապահներից, պաշտոնյաներից, դատավորներից, փաստաբաններից ու նախկին պատանդներից։

Մահապատժի ենթարկվածները հիմնականում եղել են ընդդիմադիրներ։
Պաշտոնական Դամասկոսը դեռ չի մեկնաբանել տվյալ տեղեկությունը։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728