
«Էդ ի՞նչ տոկոս է, որ չհավաքենք». Լևոն Զուրաբյան

Հայ ազգային կոնգրես կուսակցության փոխնախագահ, ԱԺ ՀԱԿ խմբակցության ղեկավար Լևոն Զուրաբյանը վստահ է` առաջիկա խորհրդարանական ընտրություններում ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը հեշտությամբ կհաղթահարի անցողիկ շեմը` 7%:
«Էդ ի՞նչ տոկոս է, որ չհավաքենք»,- 168.am-ի հետ զրույցում ասաց Լ.Զուրաբյանը:
Ըստ նրա` ՀԱԿ-ՀԺԿ դաշինքը հաջորդ խորհրդարանում մեծամասնություն է կազմելու:
Անդրադառնալով շրջանառվող լուրերին, թե Սերժ Սարգսյանը համաձայնել է ՀԱԿ-ին տեղ հատկացնել ԱԺ-ում` ՀԱԿ համագումարում խաղաղության թեզի մասին Լևոն Տեր Պետրոսյանի հայտնի ելույթի շնորհիվ, որը շահեկան է նաև Ս.Սարգսյանի համար, Լ.Զուրաբյանը հայտարարեց, որ դա հենց իշխանության պրոպագանդան է` ուղղված ՀԱԿ-ի դեմ: