ԿԸՀ-­ն որոշում է կայացրել թիվ 10 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամների թեկնածությունների ցանկը կրճատելու մասին

ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է ընդունել կրճատել թիվ 10 տարածքային ընտրական հանձնաժողովի կազմը: Ինչպես տեղեկանում ենք ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի պաշտոնական կայքից՝ ղեկավարելով ՀՀ ընտրական օրենսգրքի 43-­րդ հոդվածի 6­-րդ մասի 3­-րդ կետով՝ ՀՀ ԿԸՀ-­ն որոշել է կրճատել թիվ 10 տարածքային ընտրական հանձնաժողովի կազմում ընդգրկվելու համար դիմում ներկայացրած, քննարկման ենթակա թեկնածուների ցանկը՝ ցանկից հանելով Արմեն Խաչատուրի Գաբրիելյանի և Նարեկ Սեյրանի Թումանյանի թեկնածությունները:

Մեկ այլ որոշմամբ ԿԸՀ­-ն Հովհաննես Հարությունի Կարապետյանին նշանակել է թիվ 10 տարածքային ընտրական հանձնաժողովի անդամ:

Տեսանյութեր

Լրահոս