Բաժիններ՝

Եվրահանձնաժողովի նախագահը Ալիևի հետ հանդիպումից առաջ չի թաքցրել իր հակակրանքը

Եվրահանձնաժողովի նախագահ Ժան-Կլոդ Յունկերը Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումից առաջ չի էլ թաքցրել Եվրամիության ու Ադրբեջանի բարդ փոխհարաբերությունները լրագրողներից։

«Բոլորին լավ օր եմ մաղթում։ Հիմա ես պետք է հանդիպեմ Ադրբեջանի նախագահի հետ, այնպես որ օրվա հաճելի մասն ավարտվել է»,- ասել է Յունկերը լրագրողներին երեկ կայացած մամուլի ասուլիսի ժամանակ։
Այս մասին հայտնում է БТА-ն։

Ադրբեջանի նախագահը մեկնել էր Բրյուսել՝ բանակցելու նոր գազատարի շուրջ, որը ադրբեջանական գազը մատակարարելու է Եվրոպա։

Բաքուն ցանկանում է ամրապնդել դիրքերը 500 մլն սպառող ունեցող ԵՄ շուկայում, իսկ ԵՄ-ն ցանկանում է նվազեցնել ռուսական գազից կախվածությունը։
Յունկերի մամուլի քարտուղարը տեղեկացրել է, որ նա և Ալիևը քննարկել են էկոնոմիկայի ու էներգետիկայի ոլորտներում համագործակցության հարցեր։

Յունկերը հաճախ է աչքի ընկնում իր կատակներով։ Օրինակ՝ անցած շաբաթ լրագրողի հարցին, թե ինչն է ԵՄ-ի համար ամենամեծ սպառնալիքը, նա պատասխանել էր. «Ես»։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Փետրվար 2017
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Հունվար   Մարտ »
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728