ԱՄՆ նախկին առաջին տիկին, սենատոր և պետքարտուղար Հիլարի Քլինթոնը պաշտոնապես հաստատվել է ԱՄՆ նախագահի թեկնածուի պաշտոնում` Դեմոկրատական կուսակցությունից, հայտնում է Reuters-ը:
Հիշեցի «Գալիլեո Գալիլեյ» պիեսը, երբ Գալիլեյին ստիպում են հրաժարվել այն մտքից, որ երկրագունդը կլոր է ու պտտվում է արևի շուրջը, նա հրաժարվում է, իր աշակերտներից մեկն ասում է՝ դժբախտ է այն երկիրը, որը չունի հերոս, իսկ Գալիլեյը հանճարեղ պատասխան է տալիս, ասում է. «Ո՛չ, դժբախտ է այն երկիրը, որն ունի հերոսի պահանջ»:
Եգիպտոսի ավելի քան 300 պատգամավոր է ստորագրել Օսմանյան Թուրքիայում 1915 թվականին իրականացված Հայոց ցեղասպանությունը ճանաչող բանաձևը խորհրդարանում քվեարկության դնելու հարցումը:
«Մի օր բարի են, մի օր թե՛ հայկական, թե՛ միջազգային չափանիշներն անցնում են և մարդաորսի միջոցով՝ նսեմացնում սեփական քաղաքացիներին: Փոփոխական է ու արտացոլում է վերևների հրահանգը, և իսկապես պահը եկել է, որ շարքային զինվորը, հրամանատարը, շարքային հայաստանցին որոշի՝ ինչ ճակատագրական ջրբաժանի առջև կանգնենք»:
«Մեր օլիգարխները և պաշտոնյաները նաև քանդում են մեր երկիրը՝ էկոլոգիական իմաստով: Ամեն մեկը մի հանքի տեր է, ամեն մեկը մի ուժ է իրենից ներկայացնում և իրենցից ցածր գտնվող մարդկանց ստրկացած վիճակ են տալիս: Մեկին մի բնակարան են տալիս, մեկին՝ մի կտոր հաց, նրանք էլ սուս են մնում: Էդ ա, այսպես կոչված, «մտավորականությունը»:
Աբխազիայի նախագահ Ռաուլ Խաջիմբան ընդունել է երկրի վարչապետ Արթուր Միկվաբիայի հրաժարականի դումումը:
Խորենացի փողոցում մարդկանց շարքերն ավելանում են, ազնիվ մարդիկ դուրս են գալիս փողոց ու պահանջում թույլ չտալ արյունահեղություն, ուժ չգործադրել «Սասնա ծռեր» խմբավորման տղաների դեմ։ Այս մասին քիչ առաջ Խորենացի փողոցում հավաքի ընթացքում ասաց Անդրիաս Ղուկասյանը։
Խորենացի փողոցում այս պահին ընթացող «Հիմնադիր խորհրդարանի» և «Սասնա ծռեր» զինյալ խմբի համախոհների հանրահավաքի ընթացքում հարակից խաչմերուկից քաղաքացիական անձինք բռնել են 3 երիտասարդների, նստեցրել առանց պետհամարանիշների ավտոմեքենա ու տարել:
«Ամբողջ մարդկության համար արտառոց է, որ առաջին պահին ահաբեկիչ գնահատված մարդիկ այսպիսի, կարող եմ ասել՝ համաժողովրդական աջակցության են արժանանում։ Սա աննախադեպ բան է, բայց մենք պիտի ինքներս մեզ համար հասկանանք, թե որպես ահաբեկիչ ներկայացված մեր եղբայրներն ինչ հիմնական շարժառիթ են ունեցել»։
Ադրբեջանական Շիրվան քաղաքի զենքի արտադրության գործարանում տեղի ունեցած պայթյունի ձայները դեռևս լսելի են 10 կիլոմետր հեռավորության վրա:
Ներկայումս չեմ ցանկանում բանակցությունների մանրամասներին այժմ անդրադառնալ՝ այդ պրոցեսը որևէ կերպ չվտանգելու համար
«Եթե Սերժ Սարգսյանը պահանջ է դնում, որ դիմացինը զինաթափվի, նոր խոսի, ինքը ևս պետք է իր լիզորությունները վայր դնի՝ զինաթափվի, և հետո նոր մեր պահանջատեր քաղաքացիների հետ այսօրվա ազգային օրակարգի վրա կենտրոնանա: Այսօրվա վիճակը շարունակությունն է նրա, որ 5 տարի առաջ ընտրությունները չունեցան արդար լուծում»:
Տիգրան Ուրիխանյանի հիմնադրած «Ալյանս» կուսակցությունը հայտարարել է Երևանում ծավալվող բողոքի շարժմանը մեծ կազմով միանալու մասին:
«Հարավային Կովկասում կարող է հրդեհ բռնկվել Լեռնային Ղարաբաղի շուրջ: Բայց այնտեղ ես ՆԱՏՕ-ի դերակատարությունը չեմ տեսնում
Թուրքիայում հուլիսի 15ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձից հետո արդի իսլամի քարոզիչ Ֆաթուլլահ Գյուլենի «Հիզմեթ» շարժման դեմ որոշակի քայլեր արվեցին նաեւ Ադրբեջանում: Փակվեց «Կովկաս» համալսարանը, Գյուլենի հետ չհրապարակված հարցազրույցի համար դադարեցվեց ANS հեռուստաալիքի գործունեությունը:
Ադրբեջանի Շիրվան քաղաքում գտնվող Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության «Արազ» գործարանում պայթունից հետո հրդեհը շարունակվում է, հայտնում է Oxu.Az կայքը:
Բավարիայի վարչապետ Հորսթ Զիհոֆերը հայտարարել է Գերմանիայի տարածքում իսլամական ահաբեկչության ներկայության մասին, հայտնում է Reuters-ը:
Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Նիհաթ Զեյբեքչին խնդրել է Ռուսաստանին թույլատրել թուրքական ապրանքների ներկրումը, որոնք գտնվում են պարենային էմբարգոյի տակ, լրագրողներին հայտնել է Զեյբեքչին:
Ադրբեջանում նախագահ Իլհամ Ալիեւի լիազորություններն ընդլայնող հանրաքվեն կանցկացվի ընթացիկ տարվա սեպտեմբերի 26-ին:
APA գործակալության հաղորդմամբ` հայտնի է այն զինծառայողների թիվը, որոնց նկատմամբ կիրառվել է Միլի մեջլիսի Համաներման մասին ակտը:
Պաշտոնական գրանցումից հետո կայացել է «Համախմբում» կուսակցության վարչության առաջին նիստը, որի օրակարգում եղել է մեկ հարց՝ «Սասնա ծռեր» խմբի շուրջ և երկրում ստեղծված իրավիճակը:
ՀՀ ոստիկանության պարեկապահակային գնդի տարածքը զավթած զինված խմբի անդամները, ի հեճուկս նոր հանցանքներ չկատարելու բազմաթիվ հորդորների, շարունակում են իրավապահ մարմինների ծառայողների կյանքի և առողջության դեմ ուղղված ոտնձգությունները, ինչպես նաև գուքի ոչնչացումը:
Ադրբեջանի Շիրվան քաղաքում գտնվող Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարության գործարանում, ուժեղ պայթյուն է տեղի ունեցել, հայտնում է APA գործակալությունը:
Իրանը միտված է նոր երթուղիների ստեղծմանը, հատկապես նրանց, որոնք կներառվեն տրանսպորտային միջանցքներում, ադրբեջանական Trend-ի հետ զրույցում ասել է «Իրանի երկաթուղիներ» միջազգային փոխադրումների և շահագործման փոխնախագահ Հոսեին Աշուրին:
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ճապոնիայի վարչապետ Սինձո Աբեին՝ Ճապոնիայի Սագամիհարա քաղաքի առողջարանում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որի հետևանքով սպանվել և վիրավորվել են մի քանի տասնյակ անմեղ մարդիկ:
Իշխանություններն ուզում էին ոստիկաններին հետ ստանալ, դրանից հետո համարում են, որ ոչ մի պատասխանատվություն չեն կրում: Ես դա հասկացա նրանից, որ այս երկու-երեք օր է՝ «Սասնա ծռերին» ոչ ջուր են տալիս, ոչ սնունդ, ոչ բժշկական սպասարկում, ոչ կապ, ոչ հոսանք:
Քուրդիստանի աշխատավորական կուսակցության (PKK) զինյալները Դիրաբեքիրի նահանգի Սիլվանի շրջանում հարձակում են գործել ջրամբարի անվտանգությունը հսկող Թուրքիայի ԶՈւ զինծառայողների վրա:
Արդեն մի քանի օր է, ինչ Մոսկվայի և Մերձմոսկվայի բնակիչները օդում նկատում են ծխի թանձր շերտ և օդում զգում այրվածի հոտ:
Ստամբուլի նախկին քաղաքապետ Հուսեյն Ավնի Մութլուն ձերբակալվել է Թուրքիայում ձախողված ռազմական հեղաշրջման ֆոնին, հայտնում է Hurriyet-ը:
Բեռլինի կլինիկաներից մեկում անհայտ անձը գնդակահարել է բժշկին, ապա ինքնասպան եղել, հայտնում է գերմանական Bild պարբերականը: