
«Թրամփը ցույց տվեց Ամերիկայի իրական դեմքը». Ալի Խամենեի

Թրամփը ցույց տվեց Ամերիկայի իրական դեմքը, հայտարարել է Իրանի հոգևոր առաջնորդ այաթոլլա Ալի Խամենեին Իրանի ռազմաօդային ուժերի հրամանատարության ու անձնակազմի հետ հանդիպման ժամանակ, տեղեկացնում է APA-ի թեհրանյան բյուրոն։
«Նա (Թրամփը) ասում է. «Դուք պետք է ինձանից վախենաք»։ Ո՛չ։ Իրանի ժողովուրդը նրա արտահայտություններին կպատասխանի փետրվարի 10-ին՝ Իրանի Իսլամական հեղափոխության տարեդարձի օրը, ու իր վերաբերմունքը կցուցաբերի նման սպառնալիքների հանդեպ»,- ընդգծել է այաթոլլա Խամենեին։
«Թրամփը ցույց տվեց Ամերիկայի իրական դեմքը։ Այն, ինչի մասին մենք խոսել ենք 38 տարի՝ ԱՄՆ վարչակազմի քաղաքական, տնտեսական, բարոյական ու սոցիալական կոռուպցիան։ Նա մերկացրեց այդ դեմքը ընտրությունների ժամանակ և դրանից հետո»,- հավելել է նա։